Տնտեսություն

Կգործի դեղերի և կերային հավելումների ցուցակը գրանցող պետական մարմին

Կսահմանվի, թե Հայաստանում որ պետական մարմինն է վարելու եւ գրանցելու դեղերի ե կերային հավելումների ցուցակը, որոնք օգտագործվում են ԵԱՏՄ անդամ երկրների անասնապահության մեջ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Սննդային արտադրանքի անվտանգության պետական վերահսկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 9-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։ Հենց այդ պատճառով, ինչպես նշել ...

Կարդալ ավելին »

Շիրակում կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր

Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները

Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ...

Կարդալ ավելին »

Շիրակում ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները

Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ոռոգման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով Կառնուտի ջրամբարում կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, մարզում ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով՝ մարզում ...

Կարդալ ավելին »

Սպառողական շուկայում արձանագրվել է սննդամթերքի գնանկում 1,2%-ով

Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում (մեկ տարի առաջվա 5,4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ։ 2024թ. առաջին եռամսյակում գնաճը մի փոքր ցածր է եղել նախորդ տարվա եռամսյակային մակարդակից ՝ 0,2% ՝ 0,8% – ի դիմաց, ինչը ոչ պարենային ապրանքների էժանացման արդյունք է ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ միայն ս. թ. ...

Կարդալ ավելին »

Ինչ փուլում է Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Այդ մասին հայտնում են դեպարտամենտից։ Հանդիպմանը մասնակցել են Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց 2024-ի պետական ստանդարտացման ծրագիրը

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 2025-ից կգործարկի ԱԱՀ վերադարձի ավտոմատ համակարգ

Հայաստանի հարկային իշխանությունները գնում են արտահանողներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի պարզեցմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ խորհրդարանի տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում: Նրա հավաստմամբ՝ նախատեսվում է ներդնել ավտոմատ վերադարձի ինստիտուտ, որը հիմնված կլինի կոմիտեի ռիսկերի կառավարման համակարգի վերլուծության վրա։ Մուրադյանը նշել է, որ, եթե ընկերությունները եւ կոնկրետ գործարքները, որոնց գծով (բիզնեսը) ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ն ապահովել է 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում  հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է  շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով կամ 22.4%-ով: Նշենք, որ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ...

Կարդալ ավելին »

Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ից ՌԴ ներմուծվող մեքենաների համար վճարի նոր կանոնները

Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների ...

Կարդալ ավելին »
ajax-loader