Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով: Շինարարության ծավալը 2024–ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 26.7 տոկոս: ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Վարչապետը ներկա է եղել կաթնամթերքի գործարանի բացմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության ...
Կարդալ ավելին »Նախորդ տարի պետգույքի կառավարման միջոցները կազմել են 15,4 միլիարդ դրամ․ Սանոսյան
Կառավարությունը հաստատեց պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Հաշվետվությունն ընդգրկում է 2023 թվականի օրացուցային տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ...
Կարդալ ավելին »Պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2024թ. առաջին եռամսյակում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%։ Նշված բարձր ցուցանիշն առավելապես պայմանավորված է ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով, մասնավորապես՝ ոսկերչական գործունեության ծավալների կտրուկ աճով: Եվ պատկերը, կախված արտաքին, դժվար կանխատեսելի իրավիճակից, կարող ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական հեռանկարների ռիսկերը կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ. ՎԶԵԲ
Հայաստանի պետական ֆինանսների վիճակը 2023թ. բարելավվել է շարունակական եւ կայուն տնտեսական աճի եւ պետական ֆինանսների կառավարման բարելավման շնորիվ։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Դա թույլ է տվել արձագանքել փախստականների աջակցմանը 2023թ. վերջին եռամսյակում։ Պետական ծախսերի ավելացումը՝ ուղղված փախստականների ինտեգրմանը, կաջակցի աճին։ Տնտեսական հեռանկարների ռիսկերը հիմնականում կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։ 2024թ. սպասվում է ...
Կարդալ ավելին »Հայաստանն առաջատարը կլինի տարածաշրջանում ՀՆԱ աճով. ՎԶԵԲ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ աճի կանխատեսումը 2024թ.՝ 6,2 տոկոս։ Նախորդ կանխատեսումը ցածր էր 1,7 տոկոսով, այսինքն՝ կազմում էր 4,5 տոկոս։ Նույն կանխատեսումներով՝ ՀՆԱ իրական աճը 2025թ. կավելանա 4,8 տոկոսով։ Ադրբեջանի դեպքում ՀՆԱ իրական աճը 2024թ. կանխատեսվում է 3,1 տոկոսի մակարդակում։ Դա 0,6 տոկոսով բարձր է, քան նախորդ կանխատեսումը։ ՀՆԱ աճը 2025թ. կլինի 2,7 ...
Կարդալ ավելին »Հստակեցվում են արտադրական կանեփի արտադրության ու առևտրի ժամկետը, քվոտաները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում փոփոխություն է կատարել իր որոշումներից մեկում, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար հայտատուն պետք է ներկայացնի նաև մշակության և վերամշակման տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված ...
Կարդալ ավելին »Կապիտալի զուտ ներհոսքը Հայաստան նվազել է 40 տոկոսով. ՎԶԵԲ
2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։ Գնաճը հիմնականում մոտ է զրոյին ...
Կարդալ ավելին »Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվեց մեկ տարով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկ է տրամադրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար
Հայաստանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 15-ին ստորագրել են վարկային համաձայնագիր 236 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։ Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ