Տնտեսություն

ՀՀ տնտեսությունը 0,63%-ով կաճի Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի հաշվին

Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում: Ընդհանուր առմամբ, ըստ «Փրայմի», Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71% – ով, Ռուսաստանի տնտեսությունը՝ 1,52%- ով, Բելառուսինը՝ 0,55%- ով, Ղրղզստանինը՝ 0,43%- ով։ ...

Կարդալ ավելին »

Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում: Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:   Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը եւ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գների աճը կկազմի տարեկան 1,5%: Այդ մասին ասվում է բանկի շաբաթական մակրոամփոփագրում: ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ հուլիսին Հայաստանում գնաճը հասել է տարեկան 1,4% – ի՝ մեկ ամիս առաջվա 0,8% – ից հետո: Դրան, հիմնականում, նպաստել է պարենային հատվածում գների դինամիկայի շրջադարձը։ Սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է (+0,7% հուլիսին)։ ...

Կարդալ ավելին »

Մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով. փոխնախարար

2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավելանում է մշակվող հողերի մակերեսը։ Փոխնախարարը կոնկրետ թվեր չի հնչեցրել, միայն նշելով, որ այսօր Հայաստանում մշակվում է ցանքատարածությունների ընդամենը 49,5 տոկոսը։ «Այդ ուղղությամբ իրականացվում եւ պլանավորվում են պետական աջակցության ծրագրեր, որպեսզի չմշակվող ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 5․721 տրիլիոն

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ.-ի հունվար-հունիս ամիսների ՀՀ բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 5․721 տրիլիոն, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 1․2%-ով։ Ելքերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1․3%-ով և կազմել 5․737 տրիլիոն։ Ելքերը գերազանցել են մուտքերը 16․93 մլրդ-ով կամ 0.3%-ով։

Կարդալ ավելին »

14,2%-ով կրճատվել են ՀՀ միջազգային պահուստները՝ մինչև 3,354 մլրդ դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) մինչեւ 2024թ. հուլիս կրճատվել են տարեկան 14,2%-ով կամ 555 մլն դոլարով՝ մինչև 3.354 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 13,3% կամ 458.6 մլն դոլարով աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն շարունակում է հեռանալ 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները: Դրանց առյուծի բաժինը՝ 3.345 մլրդ դոլար, բաժին ...

Կարդալ ավելին »

Ցեմենտի արտադրությունը նվազել է 19․6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 485.9 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 19․6%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 31․4%-ով և կազմել 71,565.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 6․8%-ով և կազմել է 959,613.3 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 17․5%-ով՝ կազմելով 14,074.5 տոննա։ Կրի ...

Կարդալ ավելին »

4․8%-ով աճել է սիգարետի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ․-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,414.2 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․8%-ով։ Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունն աճել է 1․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,980.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 25%-ով և կազմել 67,369.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 3․5%-ով և կազմել 870.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 6․6%-ով և կազմել 2,854.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․3%-ով՝ ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերության աճն արագացել է մինչեւ երկնիշ տեմպեր

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է 1%-ից մինչև 18,2%՝ ապահովելով 1,4 տրլն դրամ ծավալ (3,5 միլիարդ դոլար), ամսվա անկումը կազմել է 2,4%՝ մինչեւ 225,1 մլրդ դրամ (580.1 մլն դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ցուցանիշների բարելավումը կապված է վերամշակող արդյունաբերության վերընթաց դինամիկայի արագացման հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի անկման պահպանման պայմաններում:

Կարդալ ավելին »
ajax-loader