Տնտեսություն

Սևանում իրականացվում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականության» ծրագրի 2-րդ բաղադրիչը

Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Թափոնների կառավարումը Հայաստանում» թեմայով համաժողով, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովն անցկացվել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագրի շրջանակներում: Ֆորումի նպատակն էր հաղորդել անհրաժեշտ տեղեկատվություն թափոնների կառավարման ոլորտի բոլոր շահախնդիր կողմերին և դերակատարներին ոլորտում իրականացվող գործընթացների մասին և համակարգել ջանքերը, ...

Կարդալ ավելին »

Կառուցվում է ԵՄ չափանիշներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրը՝ Կոտայքի և Գեղարքունիքի համար

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը»,  որի շրջանակներում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայրը, աղբի փոխաբեռնման կայանները, ինչպես նաև  երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված  արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից ...

Կարդալ ավելին »

Այսուհետ գյուղատնտեսական կենդանիների շուկաներում կիրականացվի կանոնակարգված և վերահսկելի առուվաճառք

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները: Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետությունում, մինչ այժմ, գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ, քանի որ բացակայում է համապատասխան կարգավորող իրավական ակտը։ Այս որոշման իրավական դրույթների կարգավորման շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների շուկաներում կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք։ Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև ...

Կարդալ ավելին »

Շամիրամ համայնքը կգազիֆիկացվի, իսկ Օթևան բնակավայրի համար ճանապարհ կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման և նույն մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի 1,3 կմ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համ,ար: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի բյուջետային տարվա համար՝ Շամիրամ համայնքի գազաֆիկացման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 80.7 մլն դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 1,2 մլն դրամ, իսկ Կաքավաձորից դեպի ...

Կարդալ ավելին »

Օպերայի և բալետի թատրոնին 191 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա նոյեմբերի 21-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել ԿԳՄՍՆ-ի միջոցների միջեւ եւ 191,5 մլն դրամ հատկացնել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին: Հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մոդելով ֆինանսավորվող թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ տարվա սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։ Հիմք ընդունելով «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ներկայացրած փաստացի եկամուտների հաշվարկը՝ 2023 թվականին ...

Կարդալ ավելին »

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 24.5 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ...

Կարդալ ավելին »

Հարկատու ֆիզանձինք հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասով

Հայաստանի հարկայինները ստուգելու են ոչ միայն բիզնեսի, այլև շարքային քաղաքացիների, եկամտահարկ վճարողների բանկային հաշիվները: Նախաձեռնությունն արժանացել է կառավարության հավանությանը։ ՊԵԿ նախաձեռնության համաձայն՝ հարկային հսկողության շրջանակում հարկատուի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու համար հարկային մարմինը հարկատուին հարցում կուղարկի հարկատուի անհատական էջի միջոցով կամ փոստով (ծանուցմամբ): Հարկաատուն պարտավոր կլինի 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել բանկային հաշվի քաղվածքը, ինչպես ...

Կարդալ ավելին »

Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանն ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից

Եվրասիական տնտեսական միության գծով Ռուսաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը պատերազմի մեկուկես տարում ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից 5,8 մլրդ դոլարով։ 6,3 մլրդ դոլարով ավելացել է արտահանումը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան, հաշվել է The Moscow Times-ը։ 2021թ. ԵԱՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է մոտ 7,1 մլրդ դոլար, 2023թ. ցուցանիշներն ավելացել են 45 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ 2021թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը Ռուսաստան, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ամենաշատը ներմուծում է Ռուսաստանից, արտահանում՝ ԱՄԷ

Հայաստանի արտաքին առեւտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 57 տոկոս, իսկ արտահանմանը՝ ԱՄԷ-ին՝ 42,9 տոկոս՝ մեկ տարի առաջվա, համապատասխանաբար, 25,9 եւ 12,9 տոկոսի դիմաց։ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,1% և 19,4% (մեկ տարի առաջ 35,8% և 5,3% – ից): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ...

Կարդալ ավելին »

2025-ին պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով. ֆինանսների նախարար

2025թ. պետական կառավարման ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում,  2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Դա, ըստ նախարարի, վկայում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում դուրս գալ կոմֆորտի գոտուց։ «Այդպիսով, արդյունավետության բարձրացման հայտը, առաջի հերթին, մենք ուղարկում ենք ինքներս մեզ»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader