Տնտեսություն

Հայաստանը ցորենն ամբողջությամբ գնում է Ռուսաստանից

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ցորենի, ցորենի ալյուրի և եգիպտացորենի հիմնական մատակարարը։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի առաջին կիսամյակում ներմուծված ցորենի ողջ ծավալը՝ 134 հազար տոննա, Հայաստանը գնել է Ռուսաստանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալները նվազել են 23% – ով։ Մաքսային արժեքը նվազել է 32.1%-ով՝ մինչև 24.7 մլն դոլար: Ընդ որում, ցորենի ալյուրի 99.2%-ը նույնպես Հայաստան է ...

Կարդալ ավելին »

Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ ահազանգ էր ստացել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։ Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Կարդալ ավելին »

ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը՝ ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը բնական գազի ներմուծումը կրճատել է 8,5% – ով ՝ մինչև 1 354 211 խմ, մաքսային արժեքի 8,3% անկման դեպքում ՝ մինչև 233,9 մլն դոլար։ Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, բնական գազի 83,3% – ը Հայաստան է մատակարարվել Ռուսաստանից։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է ներմուծվել 1 128 011 խմ բնական գազ՝  ծավալի տարեկան ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը՝ նոյեմբերին․ ՊԵԿ տվյալներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալները։ Ըստ այդմ՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44 946-ով կամ 6.1%-ով:

Կարդալ ավելին »

Կառավարությունը 519 միլիոն 668,4 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել պետաբյուջեից Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագրի համար 519 միլիոն 668,4 հազար դրամ հատկացնելու մասին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 132 միլիոն 732  հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար։ Աշխատանքներն արդեն  ավարտված ...

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 279 857 դրամ

2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,857 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6․4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.5%-ով և կազմել 217,449 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով և կազմել 304,702 դրամ։

Կարդալ ավելին »

Կառավարության որոշմամբ 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագիր կֆինանսավորվի

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար ...

Կարդալ ավելին »

12.9 մլն եվրո Եվրահանձնաժողովից՝ ուղղվաժ միջուկային անվտանգությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին  (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 8.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 18.8 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը պարզեցնում է պետական գույքի վարձակալության գործընթացները

Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է պետական գույքի վարձակալության գործընթացները կանոնակարգող օրենսդրական փաթեթ: Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում։ Այն ներառում է փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնահատման գործունեության մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում: Նախագծերի հիմնական նպատակն է պետական մարմինների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող գույքերի վարձակալության գործընթացների հստակեցումը և օգտագործման արդյունավետության բարձրացումը: Օրենսդրական նախաձեռնությունը բխում ...

Կարդալ ավելին »
ajax-loader