Տնտեսություն

Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է. ՊԵԿ

Հատուկ հարկման համակարգերում 2025 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է: Այդ մասին հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։  Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2025 թվականի ...

Կարդալ ավելին »

Իրանը դիտարկում է Հայաստանի գյուղոլորտում ներդրումների նարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի ՀՀ-ի համար. ԱՀԾ զեկույց

Երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ Երկրորդային պատժամիջոցների ավելացման ...

Կարդալ ավելին »

904 մլն դրամի ներդրում․ զրահասաղավարտ արտադրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բարձրորակ զրահասաղավարտների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 904․8 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց բյուջետային ծրագրերի գնահատման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հաստատեց բյուջետային ծրագրերի գնահատման կարգը: Այս կարգով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի ներդրման համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ մշակվել և հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը», որում տրվում է գնահատման համակարգի և գնահատման գործընթացների ընդհանուր նկարագիրը, սահմանվում են համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը, կառավարման մոդելը և դերակատարությունների բաշխումը ...

Կարդալ ավելին »

ԵՄ 14 երկիր արտահանումն ավելացել է, 13 երկիր՝ նվազել. Պապոյան

Հայաստանից արտահանումը ավելացել է ԵՄ 14 երկրներ և նվազել՝ 13 երկիր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ավելացել է Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա արտահանումը։ Նվազել է Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրդ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա արտահանումը»,- գրել է նախարարը: ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5․9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,455.0[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5․9%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 5․4%-ով և կազմել 3,176.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 20․9%-ով և կազմել 1,868.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 4․5%-ով և կազմել 2,495.6 մլն կՎտ ժամ։ Հողմային ...

Կարդալ ավելին »

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած  շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։  Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 2025-ին եվրոբոնդ կթողարկի

Հայաստանը նախատեսում է հաջորդ տարի եվրոբոնդ թողարկել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:  Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  «Մեր միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ նշված է, որ մենք 2025 թվականին թողարկելու ենք եվրոբոնդ: Ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025-ին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն՝ այն բեռը, որն ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մյուս տարի ավելի շատ է դոլարային պարտք վերցնելու. նախարար

Հայաստանի ընդհանուր պարտքի կազմում  դրամային պարտքի կշիռը մյուս տարի փոքր-ինչ կարող է նվազել, կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է 2025-ին ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  «Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականից մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, մոտ 780 մլն դոլարի՝ սպասարկում»,-ասաց Հովհաննիսյանը:  Դեֆիցիտի ֆինանսավորման ...

Կարդալ ավելին »
ajax-loader