ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 918.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10․1%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 13․8%-ով և կազմել 325.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 81․5%-ով և կազմել 177.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 4.1%-ով և կազմել 336.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. ԱՊՆԱ
Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։ Ասոցացիայի տարածած հաղորդագրության մեջ գրված ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,961,831 մլն դրամի վարկեր, որից 4,019,311 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,942,520 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.8%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 594,512 մլն դրամի վարկ, որից 246,251 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 348,261 մլն-ը տարադրամով։ ...
Կարդալ ավելին »Առևտրային բանկերի ավանդները կազմել են 6.35 տրիլիոն դրամ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,345,737 մլն ՀՀ դրամ (6․35 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 788,649 մլն-ով կամ 14.2%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,458,596 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,887,141 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 63%-ը կամ 3,075,830 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի ...
Կարդալ ավելին »Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 278,294 դրամ է
2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։
Կարդալ ավելին »Պաշտոնական պահուստային ակտիվները կազմել են 3.34 մլրդ դոլար․ ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ ՀՀ պաշտոնական պահուստային ակտիվները կազմել է 3,344․2 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պահուստային ակտիվները կազմել են (ազատ փոխարկելի արժույթով) 3,300․3 մլն ԱՄՆ դոլար։ Պահուստային դիրքը Արժույթի միջազգային հիմնադրամում կազմել է 200 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ կանխիկ արտարժույթն ու ավանդները՝ 1,367․8 մլն դոլար։ ԱՄՀ-ում ՀՓԻ-ների (SDR) ծավալը կազմել է 43.8 մլն ԱՄՆ ...
Կարդալ ավելին »Հայտարարագիր լրացրած մոտ 3500 քաղաքացի սոցիալական կրեդիտ է ստացել
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ օրս hամընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամի սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կհաստատի 2025-ի պետական ստանդարտացման ծրագիրը
Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ծրագիրն ուղղված է տնտեսության տարբեր ոլորտների ինովացիոն զարգացմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային և եվրոպական ստանդարտներին համահունչ ազգային ստանդարտների ստեղծմանը։ Ծրագրի հիմնական նպատակներն են․ ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական չափորոշիչներին,արտադրանքի որակի և անվտանգության բարձրացում, արտահանման խթանում և տեխնիկական խոչընդոտների նվազեցում, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ