Տնտեսություն

Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել

Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: «Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: ...

Կարդալ ավելին »

Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում ...

Կարդալ ավելին »

ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

ԿԲ խորհուրդը 2025 թվականի մարտի 18-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից, 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: «2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և ...

Կարդալ ավելին »

Պետական պարտատոմսերի աճուրդ՝ 35 մլրդ դրամ ծավալով

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է: «Սա վկայում է ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն 89,47 մլն եվրո է տրամադրել ՀՀ-ին մեկ տարում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ամփոփել է 2024 թվականին Հայաստանում իրականացրած ծրագրերը: 2024 թվականին ԱԶԲ-ն շարունակաբար աջակցել է մի շարք կարեւոր ծրագրերի եւ նախագծերի՝ իրականացրելով ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ եւ նոր նախաձեռնություններ: Որպես Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի Կլիմայական բանկ՝ ԱԶԲ-ն առաջնահերթություն է տալիս կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին: ԱԶԲ-ն կազմակերպել է կլիմայի վերաբերյալ վերապատրաստումներ առանցքային լրատվամիջոցների համար եւ ռազմավարական երկխոսություն վարել ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի 232,839.8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվարին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 46%-ով և կազմել՝ 86,786.0 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 36%-ով և կազմել՝ 63,941.9 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 72․7%-ով և կազմել՝ 17,988.1 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 17․3%-ով ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը «Վիվա Արմենիա»-ից ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե»,- գրել է Փաշինյանը։ 

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը 12․89 մլրդ դոլար է (+973 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,127,993.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 315,195․2 մլն դրամով կամ 6․5%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 48,936․4 մլն դրամով կամ 1․9%-ով և կազմել 2,560,960.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,361,547.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,413.4 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...

Կարդալ ավելին »

70 560 կազմակերպությունում գրանցված է 783 906 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ.-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 70,560 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 783,906, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 353,769 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 59,025 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 148,472 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2․5 է, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 768,374 մարդ, այդ թվում 219,283 պետական և 549,091 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. հունվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...

Կարդալ ավելին »
ajax-loader