ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,127,993.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 315,195․2 մլն դրամով կամ 6․5%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 48,936․4 մլն դրամով կամ 1․9%-ով և կազմել 2,560,960.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,361,547.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,413.4 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
70 560 կազմակերպությունում գրանցված է 783 906 աշխատակից
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024թ.-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գործել է 70,560 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 783,906, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 353,769 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 59,025 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 148,472 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 2․5 է, ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 768,374 մարդ, այդ թվում 219,283 պետական և 549,091 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. հունվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 918.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10․1%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 13․8%-ով և կազմել 325.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 81․5%-ով և կազմել 177.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 4.1%-ով և կազմել 336.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. ԱՊՆԱ
Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։ Ասոցացիայի տարածած հաղորդագրության մեջ գրված ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,961,831 մլն դրամի վարկեր, որից 4,019,311 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,942,520 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.8%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 594,512 մլն դրամի վարկ, որից 246,251 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 348,261 մլն-ը տարադրամով։ ...
Կարդալ ավելին »Առևտրային բանկերի ավանդները կազմել են 6.35 տրիլիոն դրամ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,345,737 մլն ՀՀ դրամ (6․35 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 788,649 մլն-ով կամ 14.2%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,458,596 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,887,141 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 63%-ը կամ 3,075,830 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի ...
Կարդալ ավելին »Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 278,294 դրամ է
2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։
Կարդալ ավելին »