Իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Արտետայի «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երգչուհուն կնվագակցի անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կազմակերպել են Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Primavera Foundation of Armenia-ի աջակցությամբ: Երեկոյին կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն ...
Կարդալ ավելին »Relax
Մայիսի 15-ին՝ 5-րդը․ Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ում
«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան), որը մի քանի շաբաթ առաջ մեկնել է մրցույթի անցկացման վայր՝ Շվեյցարիայի Բազել քաղաք, արդեն հետևում է թողել մրցութային երկու փորձերը։ Եվրատեսիլյան Survivor երգի մրցութային բեմադրությունը շատ ակտիվ է։ Երգիչը միայնակ է բեմում, սակայն վազում է, պարում և հորդորում՝ երբեք պետք չէ հանձնվել։ Եվրատեսիլյան Wiwibloggs-ը, անդրադառնալով Պարգի բեմադրությանը, նշել է, որ Պարգն իրական կյանքում ...
Կարդալ ավելին »Հայ-ֆրանսիական պարի փառատոն՝ Գավառում
Գեղարքունիքի մարզի և ֆրանսիական Իզերի դեպարտամենտի միջև մշակութային գործակցությամբ Գավառ քաղաքում պարի փառատոն է անցկացվում: 14 խումբ ներկայանում է ժամանակակից պարերով: Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական Հալե Էգայան պարախմբի մասնագետները: Համատեղ փորձում են ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, համույթի պարուսույցների այցերը տարեկան երեք անգամ են, ...
Կարդալ ավելին »Միրզոյանական 12-րդ մրցույթին կմասնակցի 20 պատանի կոմպոզիտոր
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 20 կոմպոզիտոր։ Նրանք կբաժանվեն երկու տարիքային խմբերի: Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հանդես կգան Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունանը, որոնք կներկայացնեն մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայալեզու բանաստեղծության հիման վրա և ...
Կարդալ ավելին »Հերոսության և փառքի 80 տարի. համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի խորհրդանշական 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, «Հերոսության և փառքի ութսուն տարի» խորագրով համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1942 թվականի ...
Կարդալ ավելին »Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով
ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով: Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։ ԱրարատԲանկի նախաձեռնությամբ` համերգներին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երևանի լսողության խանգարումներ ...
Կարդալ ավելին »Հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում՝ Բյուրականի աստղադիտարանում
Բյուրականի աստղադիտարանում մինչև մայիսի 9-ը տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը: Կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աբասթումանի աստղադիտարանի (AbAO) միջև երկարամյա համագործակցության շրջանակներում։ «Այն նվիրված է երկու հաստատությունների գիտական կապերի ամրապնդմանը և մի շարք արդի աստղաֆիզիկական թեմաների քննարկմանը»,- նշված է Բյուրականի աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ: Կոլոքվիումի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը։ Հաղորդագրության մեջ ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում թատերական երկամսյակի 10 ներկայացումը դիտել է մոտ 3350 հանդիսատես
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց «Հրազդանի դրամատիկական թատրոն» մշակութային կենտրոնի դերասաններին, որոնք ներկայացրին «Ծառերը կանգնած են մեռնում» բեմադրությունը, ռեժիսոր՝ Սամվել Բաղինյան։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սա թատերական երկամսյակի շրջանակներում կազմակերպված վերջին՝ 10-րդ ներկայացումն էր։ 2025 ...
Կարդալ ավելին »Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով
FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հայտնում է, որ վերջերս իր խնամքիտակ է վերցրել Վայոց ձորի մարզից փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։ Կենդանին կենտրոն է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։ Ներկայում մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է` փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի ...
Կարդալ ավելին »Ջազի միջազգային օրը՝ Կասկադում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում (Կասկադ) կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի ...
Կարդալ ավելին »