Relax

«Կարինը» մայիսի 31-ին հրավիրում է Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր

Կարին»-ը մայիսի 31-ին հրավիրում է Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր։ «Վերականգնելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնը, մուտքն ազատ է. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը: Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների միության ...

Կարդալ ավելին »

Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ: Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։ «Ես արքա եմ։ Ես առյուծ եմ»,- բացականչել է Միլեյը։ Երաժշտական ​​մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ ...

Կարդալ ավելին »

Երևանն Ազնավուր էր լսում. շանսոնյեի 100-ամյա հոբելյանը նշվեց բացօթյա համերգով

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը Երևանը տոնեց գեղեցիկ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 22-ին Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ): «Երևանն Ազնավուր է լսում» խորագրով երեկոյին Գոռ Սուջյանի, Էրիկ Կարապետյանի, Սյուզաննա Մելքոնյանի և Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ հնչեցին Ազնավուրի սիրված ստեղծագործությունները, որ պատմում են սիրո, հուսալքության, կանանց նկատմամբ մեծ ակնածանքի և մարդկային այլ զգացմունքների մասին: Արտիստները ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ ...

Կարդալ ավելին »

Երևանի բալետային փառատոնը կհյուրընկալի թատերախմբերի տարբեր երկրներից

«Երևանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում, արվեստասերներին հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ բացօթյա բալետային փառատոնին հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն ...

Կարդալ ավելին »

Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավն աճուրդում վաճառվել է 34,8 մլն դոլարով

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 34,8 մլն դոլարով։ Sotheby’s-ն X սոցիալական հարթակում հայտնել է, որ արվեստի ստեղծագործության սակարկությունները տևել են գրեթե 8 րոպե։ «Խոտի դեզ Ժիվեռնիում» գործն ստեղծվել է 1893 թվականին՝ դառնալով մեկը Կլոդ Մոնեի 31 կտավներից, որոնցում նկարիչը խոտի դեզեր է պատկերել օրվա տարբեր ժամերին և տարբեր եղանակային պայմաններում։ Խոտի դեզերի ...

Կարդալ ավելին »

«Փահլևանն» արդեն «Բոհեմի» բեմում է․իրականն ու հորինվածը՝ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման մեջ

Ռաֆայել Երանոսյանը «Փահլևան» մոնոներկայացմամբ իրական և հորինված պատմություններով, հետաքրքիր դիտարկումներով, իրեն հատուկ հումորով անդրադառնում է անհատին, ժողովրդին, խոսում շատերիս հուզող հարցերի մասին և հորդորում հանդուրժող լինել, լսել միմյանց ու առաջ նայել: Երանոսյանի երրորդ մոնոներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Բոհեմ» թատրոնում: Դերասանը նշում է՝ յուրաքանչյուր ներկայացում թիմային աշխատանքի արդյունք է: Սցենարիստները Երանոսյանի ընկերներն են՝ Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանն ու Գևորգ ...

Կարդալ ավելին »

Սեփական օդանավով դեպի սեփական՝ 300 միլիարդ դոլարանոց զբոսանավ․ Մարկ Ցուկերբերգը նշել է 40-ամյակը

Մարկ Ցուկերբերգը մեկնել է Պանամա՝ նշելու իր 40-ամյակը, որտեղ, ենթադրաբար, գտնվում է միլիարդատիրոջ նոր՝ 300 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը: Ցուկերբերգը, ով հրապարակայնորեն չի հաստատել, որ ինքն է Launchpad կոչվող զբոսանավի սեփականատերը, մասնավոր ինքնաթիռով ժամանել է Կենտրոնական Ամերիկայի այս երկիր, հայտնում է BI-ն։ Ցուկերբերգը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ նա մասնավոր ինքնաթիռում է: Տեսանյութում, որը կրում է «Ճանապարհորդական ...

Կարդալ ավելին »

Հրաշալի երեկո է լինելու․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ երևանյան համերգին ընդառաջ

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, նրա որդու՝ դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ:  Երեւանում սպասվող համերգի առթիվ Անդրեա Մորիկոնեն հայաստանյան հանդիսատեսի համար հանդես է եկել տեսաուղերձով։  «Անչափ ոգեւորված եմ հայտարարելու այս հրաշալի համերգը Հայաստանում, որտեղ ես ղեկավարելու ...

Կարդալ ավելին »

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, հաղթեց Շվեյցարիան, որը ներկայացրեց Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան: Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 2 միավոր ստացավ Լյուքսեմբուրգից, 8-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Ալբանիայից, Պորտուգալիայից, 6-ական միավորներ՝ Չեխիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, 3-ական միավորներ՝ Դանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, 7-ական միավորներ՝ Նորվեգիայից, Գերմանիայից, ...

Կարդալ ավելին »
ajax-loader