Չեխական Skoda ընկերությունը, որը գերմանական Volkswagen կոնցեռնի անդամ է, 2024 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների վաճառքի արդյունքների հիման վրա առաջին անգամ մտել է Եվրոպայի առաջատար ավտոմոբիլային ապրանքանիշերի առաջատար քառյակի մեջ: Skoda-ն առաջին անգամ դարձել է չորրորդ ամենավաճառվող ապրանքանիշը եվրոպական շուկայում: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է 448.6 հազար ավտոմեքենա, ինչը 4%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,– ...
Կարդալ ավելին »Relax
Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
«Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց հուլիսի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ներկայացված է «Բունկեր» խմբի աբստրակցիոնիստներ Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչի (Հաջյան), Մարտին Պետրոսյանի, Օֆենբախի (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտի (Աշոտ Ղազարյան) քառասուներկու ստեղծագործություն։ Ստեղծագործությունները գործարար և արվեստի հավաքորդ Սերգեյ Ջավադյանի ընտանիքը, որն արտերկրում է, նվիրաբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին՝ հանրությանը հնարավորություն ընձեռելով ...
Կարդալ ավելին »Ոսկու համաշխարհային պահանջարկը նվազել է 6%-ով
Աշխարհում ոսկու պահանջարկն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 6%-ով և կազմել 929 տոննա: Այս մասին է վկայում Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) զեկույցը: Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում թանկարժեք մետաղի պահանջարկի նվազումը կապված է ոսկու ռեկորդային գների և միևնույն ժամանակ ոսկերչական իրերի պահանջարկի կտրուկ անկման հետ՝ մինչև 391 տոննա (-19%): Սակայն ոսկու ընդհանուր առաջարկը երկրորդ ...
Կարդալ ավելին »Երևանում «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը
Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում սպասվում է ամենահայկական իրադարձությունը՝ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երեւան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։ Փառատոնի նպատակն է մասսայականացնել եւ հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ...
Կարդալ ավելին »Ferrari-ն Եվրոպայում անցնում է կրիպտոարժույթներ
Հուլիսի վերջին իտալական ավտոարտադրող Ferrari-ն կսկսի թվային ակտիվները ընդունել որպես վճարման եղանակ Եվրոպայում։ Նման որոշման պատճառը 2023 թվականի աշնանը ԱՄՆ տարածքում նախաձեռնության հաջող մեկնարկն էր՝ ի պատասխան դիլերների և հաճախորդների հարցումների։ Այնուհետև Ferrari-ն համագործակցություն է կնքել BitPay պրոցեսինգային ծառայության հետ, որը ստացված ակտիվները վերածում է ֆիատի։ Նախնական փուլում ավտոարտադրողն ընդունել է Bitcoin, Ethereum և USDCHF: Ըստ մամուլի հաղորդագրության, մինչեւ 2024 ...
Կարդալ ավելին »Չինաստանում նոր վայրեր են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Չինաստանում նոր բնական վայրեր է ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում: Համապատասխան որոշումն ընդունվել է Հնդկաստանի մայրաքաղաքում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի ժամանակ։ Ցանկում ներառված են Բադին Ջարան անապատի ավազաթմբերը և լճերը, որոնք հայտնի են աշխարհի ամենաբարձր (մինչև 500 մետր) անշարժ ավազաթմբերով։ Այս օբյեկտը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքում: «Իր աշխարհագրական դիրքի և երկրաբանական ֆոնի պատճառով տեղանքը մեծ ազդեցություն է ունենում ...
Կարդալ ավելին »4,1 կմ․ Հնդկաստանում կառուցում են աշխարհի ամենաբարձրադիր թունելը
Հնդկաստանն սկսել է աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը: Այդ նախագծի գործարկման արարողությունն անցկացրել է վարչապետ Նարենդրա Մոդին, որը ժամանել է սահմանամերձ Լադախի Միացյալ Տարածք։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Shinkun La թունելի նախագիծը բաղկացած է 4,1 կմ երկարությամբ երկու ճյուղից, որը կկառուցվի մոտ 4 815 մ բարձրության վրա Նիմմու-Պադում-Դարչա ճանապարհի վրա՝ ապահովելու բարձրլեռնային տեղանքում գտնվող Լեհ քաղաքի հետ անընդհատ հաղորդակցություն ...
Կարդալ ավելին »Hello World․ Փարիզ-2024-ի օլիմպիական երգը (տեսանյութ)
Ամերիկացի երգիչներ Գվեն Ստեֆանիի եւ Անդերսոն Պաակի կատարմամբ ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերի երգը։ Այն կոչվում է Hello World։ Փարիզի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։ Առաջին անգամ Խաղերի բացումը չի անցկացվի ստադիոնում։ Մարզիկների շքերթը նավակների վրա կլինի Սենա գետում։
Կարդալ ավելին »Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով. Փարաջանով» ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի կինոփառատոնում, որը մեկնարկելու է օգոստոսին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։ Ֆիլմում ռեժիսոր Զառա Ջյանը, որ երկար տարիներ ապրում է արտերկրում, վերադառնում է Հայաստան և օդանավակայանից միանգամից գնում Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Կինոնկարում, որն ունի և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական մաս, հնարավոր է հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ ...
Կարդալ ավելին »Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ...
Կարդալ ավելին »