IT

Google-ը կսկսի ջնջել ոչ ակտիվ օգտատերերի հաշիվները

Google-ը կսկսի ջնջել իր օգտատերերի հաշիվները և դրանց բովանդակությունը, եթե հաշիվը չի օգտագործվել երկու և ավելի տարի՝ անվտանգության նկատառումներով և հաքերները կանխելու համար, ասվում է ընկերության բլոգում։ « Մեր բոլոր արտադրանքներում մենք թարմացնում ենք Google հաշիվների անգործության քաղաքականությունը երկու տարով: Այս տարվա վերջից, եթե Google հաշիվը չի օգտագործվել կամ մուտք չիի գործել առնվազն երկու տարի, մենք կարող ենք ջնջել հաշիվը ...

Կարդալ ավելին »

Պատասխանեք GIF-երով․ Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։ Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։ Դեռ դժվար ...

Կարդալ ավելին »

Սմարթֆոններ զինվորականների համար․ Samsung-ը ներկայացրել է Galaxy S23 Tactical Edition-ը և XCover 6 Pro Tactical-ը

Samsung-ը ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։Ինչպես տեղեկացնում է Sammobile.com-ը, երկու մոդելներն էլ համապատասխանում են ԱՄՆ զինված ուժերի՝ բջջային սարքերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ունեն Samsung Knox-ի և Knox ...

Կարդալ ավելին »

Հայտնի են ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մայիսի 8-ի N 628 Ա/2 հրամանով հաստատվել է 2022 թ. դեկտեմբերին հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 9 հայտ. ֆինանսավորման է երաշխավորվել 5 թեմա, ...

Կարդալ ավելին »

Twitter-ում հաղորդագրությունները կգաղտնագրվեն

Twitter-ում հաղորդագրություններն այսուհետ ավելի գաղտնի կդառնան: Ըստ ընկերության գործադիր տնօրեն և ղեկավար Իլոն Մասկի հայտարարության՝ Twitter-ը գործարկում է գաղտնագրված հաղորդագրությունների առաջին տարբերակը: Dա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա կարդալ հարթակում ձեր ուղարկած և ստացած հաղորդագրությունները, եթե չունենա ձեր օգտատիրոջ տվյալները: Կոդավորված հաղորդագրությունները այսօրվա դե ֆակտո ստանդարտն են, իսկ հաղորդագրությունների փոխանակման հիմնական հարթակները, ինչպիսիք են WhatsApp-ը, Viber-ը, Messenger-ը, Telegram-ը ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը խոսքի տերն եղավ․ նա Twitter-ի նոր ղեկավար է նշանակել

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր, Tesla, SpaceX և Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ի համար նոր գործադիր տնօրեն է աշխատանքի վերցրել: Այս մասին Իլոն Մասկը գրառում է կատարել Twitter սոցիալական հարթակում: Ընկերության սեփականատերը նշել է, որ նոր աշխատակցուհին իր պաշտոնավարումը կսկսի 6 շաբաթից: Իսկ Մասկը կստանձնի գործադիր նախագահի և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրենի դերը: Ամիսներ առաջ Մասկը Twitter-ում քվեարկություն ...

Կարդալ ավելին »

5 նոր, օգտակար ֆունկցիաներ WhatsApp-ից

WhatsApp մեսենջերը ստանում է ևս մեկ թարմացում, որը մի շարք նոր և շատ օգտակար գործառույթներ կավելացնի հավելվածին։ Ըստ մշակողների՝ նորամուծությունները «չատը կդարձնեն ոչ միայն ավելի հարմար, այլև ավելի հետաքրքիր»։ Առաջին նորամուծությունը վերաբերում է չատերում հարցումների անցկացմանը։ Այժմ օգտատերերը կկարողանան հարցումներ ստեղծել ոչ թե բազմաթիվ տարբերակների, այլ մեկ պատասխան ընտրելու հնարավորությամբ: Դա անելու համար հարկավոր է անջատել «Թույլատրել մի քանի պատասխաններ» պարամետրը: Այնուամենայնիվ, ...

Կարդալ ավելին »

Ամենահեշտ վերանորոգվող սմարթֆոնները․ հիշե՛ք, պետք կգա

Սմարթֆոնների վերանորոգմամբ զբաղվող ElectronicHub (EH) ընկերությունը հրապարակել է զեկույց, որում թվարկված են վերջին մի քանի տարիներին արտադրված սմարթֆոնների մոդելները, որոնք ավելի հեշտ կամ դժվար է վերանորոգել, քան մյուսները։ Սա թերևս, կարևոր ինֆորմացիա է, որն օգտատերերը լավ կլինի իմանան նախքան սմարթֆոն գնելը։ Սմարթֆոնների վերանորոգելիության աստիճանը EH-ի փորձագետները գնահատել են՝ հիմնվելով այդ սարքերը քանդելու և դրանցում առկա տարբեր խնդիրներ շտկելու համար ծախսվող միջին ժամանակի ...

Կարդալ ավելին »

Հայտնի են 2023-ի լավագույն Android սմարթֆոնները

Engadget կայքը կազմել է լավագույն Android սմարթֆոնների ցանկը մի քանի անվանակարգերում, որոնք խորհուրդ է տրվում գնել 2023-ին։ Լավագույն Android սմարթֆոն է ճանաչվել Google Pixel 7 Pro-ն։ Սա շուկայում ամենահզոր սմարթֆոնը չէ, բայց այն, ինչ Pixel 7 Pro-ին պակասում է կատարողականության առումով, լրացնում է Google-ի խելացի ծրագրաշարը: OnePlus 11-ը հաղթել է «միջին դասի լավագույն Android սմարթֆոն» անվանակարգում: Ինչպես նշում է Engadget-ը, այս սարքը հարմար ...

Կարդալ ավելին »
ajax-loader