IT

ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիայի» միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» անցկացմանը։ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ԱՄՆ-ում հետ կկանչի 1 մլն մեքենա․ պատճառն անվտանգության բարձիկներն են

Toyota Motor կոնցեռնը որոշում է ընդունել ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։ Նշվել է, որ խոսքն առջևի նստարանի ուղեւորի հայտնաբերման համակարգի սարքի խափանվածության մասին է, ինչը կարող է հանգեցնել կարճ միացման։ Արդյունքում՝ անվտանգության բարձիկները բախման ժամանակ չեն բացվի, իսկ դա վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով։ Ընկերությունում չեն մեկնաբանել, թե ...

Կարդալ ավելին »

Samsung Galaxy S24 Ultra-ն՝ բացառապես Qualcomm Snapdragon 8 Gen պրոցեսորով

Galaxy S24 սմարթֆոնի ռենդերային լուսանկարներից հետո համացանցում հայտնվել են Galaxy S24 Ultra-ի բարձրորակ լուսանկարներ, որոնք հրապարակել են China Digital Chat Station և Ice Universe հայտնի ինսայդերները: Թերևս այս պահին սրանք Samsung-ի ապագա ֆլագմանի ամենաորակյալ լուսանկարներն են։ Այս լուսանկարներում սմարթֆոնը ներկայացված է ստանդարտ գույներով, սակայն պետք է լինեն նաև բացառիկ գույներ, որոնք հասանելի կլինեն միայն սարքը պաշտոնական կայքից գնելիս։ Galaxy S24 ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն տաղավար կունենա «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ում

Հայաստանը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցի բարձրակարգ տաղավարով՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաներ, հայկական սնունդ, խմիչք, երկրի զբոսաշրջային գրավչությունն ու ժամանակակից կրթական հաստատությունները:  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասուլիսին նշեց՝ նախատեսվում է, որ Ճապոնիայում անցկացվելիք այս էքսպոն 6 ամսվա ընթացքում՝ 2025 թվականի ապրիլից 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը կունենա մոտ 28 մլն այցելու: «Հետևաբար՝ Հայաստանի կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը որոշում են կայացրել ...

Կարդալ ավելին »

Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները․ ինչպես պաշտպանվել

Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։ Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այդ մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: «Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։ Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

Հայկական InoRain-ը մրցանակ է շահել Georgian IT Innovations 2023-ում

Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է InoRain-ը։ Ընկերությունը ներկայացրել էր իր Codifyer և inoRain OTT լուծումները: InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես, հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների: Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար ...

Կարդալ ավելին »

Հունվարից YouTube Premium-ի գինը կբարձրանա

Google-ը հայտարարել է, որ հունվարից YouTube Premium բաժանորդագրության գինը կբարձրանա այն օգտատերերի համար, որոնք անցել են դրան Google Play Music-ից և YouTube Red-ից։ Այս տարվա հուլիսին կորպորացիան YouTube Premium բաժանորդագրության գինը ԱՄՆ-ում բարձրացրել էր $2-ով՝ մինչև $13,99 ներկայիս և նոր հաճախորդների համար: Այնուամենայնիվ, Google Play Music-ի և YouTube Red-ի օգտատերերին տրվել էր նվազագույնը երեք լրացուցիչ ամիս նույն գնով ծառայությունից օգտվելու հնարավորություն: Google-ը ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականությունը կարող է սպառնալ Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգին․ Bank of England

Անգլիայի բանկը մտահոգված է, որ արհեստական բանականությունը կարող է վտանգ ներկայացնել Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի համար: Նահանգապետ Էնդրյու Բեյլին ընդգծում է, որ բանկերն ու ներդրողները պետք է հասկանան AI օգուտներն ու ռիսկերը՝ արտադրողականության բարելավման և աշխատանքի վերափոխման հարցում: Նա AI-ի բարդությունը համեմատում է «2001թ․ տիեզերական ոդիսականը» ֆիլմում ներկայացված անորոշության հետ: Անգլիայի Բանկի զեկույցը ենթադրում է, որ AI-ն և մեքենայական ուսուցումը ...

Կարդալ ավելին »

Խորհրդային համակարգիչներից դեպի «Սիլիկոնյան լեռներ»․ ըստ Forbes-ի՝ Հայաստանը դառնում է տեխնոլոգիական հզոր կենտրոն

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ուշադրություն հրավիրելով երկրի տեխնոլոգիական ոլորտի արագ զարգացման վրա: Ըստ ամսագրի՝ Հայաստանը վերածվում է տեխնոլոգիական հզոր կենտրոնի՝ համաշխարհային խաղացողների ներկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով: Հեղինակ Քրեյգ Սմիթը ներկայացրել է երկրի ընդհանուր տնտեսական պատկերը՝ նշելով, որ տեխնոլոգիական արդյունաբերությունն այժմ Հայաստանի ամենաարագ աճող ոլորտն է, որն իր զարգացման տեմպերով 2023-ին գերազանցել է տնտեսության հիմնական շարժիչ ...

Կարդալ ավելին »

Apple՝ առանց Touch ID մատնահետքի սկաների

Apple-ն առաջիկա տարիներին մի շարք նորամուծություններ է ծրագրում. մի քանի տարի հետո ընկերությունը կթողարկի MacBook՝ բջջային մոդուլով, որը հիմնված է սեփական չիպի վրա՝ 5G մոդեմով։ Բացի դրանից, ընկերությունը կհրաժարվի Touch ID-ից և, հավանաբար, կներկայացնի «հակալրտեսական» էկրանով սարքեր։ Հրաժարում Touch ID մատնահետքի սկաներներից Apple-ը հրաժարվել է iPhone-ի համար Touch ID մատնահետքերի սքաներների արտադրությունից և այլևս չի օգտագործի դրանք իր հեռախոսներում։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader