Հայկական InoRain-ը մրցանակ է շահել Georgian IT Innovations 2023-ում

Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է InoRain-ը։ Ընկերությունը ներկայացրել էր իր Codifyer և inoRain OTT լուծումները:

InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես, հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:

Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային գործընթացը հեշտացնելու, այլև ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար:

ajax-loader