ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։ ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը Արտավազդ Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, ...
Կարդալ ավելին »IT
Ուորեն Բաֆեթը վաճառել է Apple-ի բաժնետոմսերի գրեթե կեսը
Berkshire Hathaway-ը, որը գլխավորում է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, վաճառել է Apple-ի իր բաժնետոմսերի գրեթե կեսը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով զեկույցներին: Վաճառքը տեղի է ունեցել երկրորդ եռամսյակում: Հունիսի վերջին պայմանագիրը գնահատվել է 84.2 միլիարդ դոլար: Առաջին եռամսյակում մասնաբաժինը նվազել է 13%-ով: Նշվում է, որ հոլդինգը նախկինում նաև կրճատել է իր ներդրումները Bank of America-ում, ...
Կարդալ ավելին »AI. ռոբոտ ատամնաբույժն առաջին անգամ բուժել է մարդու ատամները
Բոստոնյան Perceptive ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ռոբոտ ատամնաբույժը, որն արհեստական բանականության (ԱԲ) հսկողության ներքո կարողացել է ինքնուրույն պրոցեդուրա կատարել կենդանի մարդու ատամների վրա։ Perceptive-ի ստեղծած ռոբոտը պսակը տեղադրելու նպատակով ատամի լցոնման սովորական պրոցեդուրան երկու ժամի փոխարեն անում է ընդամենը 15 րոպեում, գրում է New Atlas-ը։ Առաջարկվող լուծումը դեռևս չի հաստատվել կլինիկական օգտագործման համար, ուստի ռոբոտ ատամնաբույժները դեռ չեն հայտնվի բժիշկների զինանոցում։ Այնուամենայնիվ, ...
Կարդալ ավելին »ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները՝ 1-ին կիսամյակում
2024-ի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ` 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023-ի նույն ժամանակահատվածում, տեղեկացնում է Modex-ը։ Հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024-ի առաջին կիսամյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․4%-ը` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի 4.8%-ի փոխարեն։ Յոթանասունինը ՏՏ ընկերությունները միասին ...
Կարդալ ավելին »ՏՏ ծառայությունների արտահանումը նվազում է
2024 թ-ի 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատականից (5%-ի շրջակայքում) բարձր մակարդակում՝ հունվար-հունիսին կազմելով տ/տ 10.4%, իսկ միայն հունիսին՝ 7.1%: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից: ԿԲ հաղորդագրությանմեջ նաեւ ասված է. «Աճին շարունակել են մեծ նպաստում ունենալ առևտրի և շինարարության ճյուղերը: Միաժամանակ, տնտեսական աճը տարվա սկզբի համեմատությամբ որոշակիորեն ավելի հավասարաչափ է բաշխվել տնտեսության ճյուղերի մեջ: ...
Կարդալ ավելին »«ԴիջիԹեք էքսպո 2024»․ սկսվել է ստարտափների գրանցումը
«ԴիջիԹեք էքսպո 2024»-ն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Տեխնոլոգիական ցուցահանդեսն աննախադեպ կլինի մասնակիցների թվով՝ կներկայացվեն տարբեր ոլորտի 150-ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։ Ընդլայնվել է ցուցասրահի տարածքը և դարձել 8000 քմ։ Ընկերությունների գրանցումն ընթացքի մեջ է, «ԴիջիԹեք էքսպո 2024»-ին տաղավարային տարածք ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքի միջոցով։ Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը կառանձնանա նաև սկսնակ և ...
Կարդալ ավելին »Նոր գործառույթ՝ WhatsApp-ի AI Studio-ում
WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են AI Studio-ում Meta AI արհեստական բանականության հիման վրա անհատականացված չատբոտեր ստեղծելու հնարավորություն։ Այդ մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատվել է Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.15.10 համարի ներքո։ Դատելով աղբյուրի կողմից հրապարակված էկրանակադրից՝ փորձարկողները կարող են փորձել AI Studio-ն և անհատականացված չատբոտերի բազմազանությունը ցանկացած կոնկրետ առաջադրանքի համար։ Մեսենջերի AI Studio բաժինն ունի արհեստական ...
Կարդալ ավելին »Sevan Agritech Summit-ը կխթանի նորարարությունը գյուղատնտեսության ոլորտում
Հուլիսի 24-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Sevan Agritech Summit» միջոցառումը: Այն նպատակ ունի նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ «Sevan Agritech Summit»-ը կազմակերպում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ...
Կարդալ ավելին »Մարդանման ռոբոտներ՝ 2026-ին․ Tesla-ն կշարունակի զարմացնել
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն նախատեսում է 2025 թվականին օգտագործել մարդանման ռոբոտներ իր հավաքման գծերում և սկսել դրանց զանգվածային արտադրությունը՝ մեկ տարի անց այլ ընկերություններին վաճառելու համար: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: «Հաջորդ տարի Tesla-ն իսկապես օգտակար մարդանման ռոբոտներ կունենա, բայց Tesla-ի ներքին օգտագործման համար նախատեսված թիվը փոքր կլինի: Մենք հուսով ենք, որ 2026 թվականին զանգվածային ռոբոտաշինական աշխատանքներ ...
Կարդալ ավելին »ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024»-ին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել են հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամիթ -2024» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Սևան ստարտափ սամիթ -2024» տեխնոմիջոցառման կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման շրջանակում մեկ շաբաթ շարունակ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում ...
Կարդալ ավելին »