Samsung-ը էլեկտրական մեքենաների մարտկոցներ կարտադրի Լեհաստանում

Հարավկորեական Samsung կորպորացիան նախատեսում է Լեհաստանում գործարան կառուցել էլեկտրական մեքենաների համար մարտկոցներ արտադրելու նպատակով: Այս մասին հայտնում է Puls Biznesu պորտալը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Samsung խմբի դուստր ձեռնարկություն հանդիսացող Samsung SDI-ը, որը զբաղվում է մարտկոցների արտադրությամբ, գործարանի կառուցման համար հողատարածք է ընտրում Լեհաստանի հյուսիսում՝ Գդանսկի մոտակայքում: Տեղական իշխանությունների հետ բանակցությունները սկսվել են 2023 թվականի աշնանը: Ըստ պորտալի, գործարանի կառուցման վերջնական որոշումը կկայացվի 2025 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրի արժեքը կարող է հասնել 2 միլիարդ եվրոյի:

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսին էլ Intel-ը հայտարարեց, որ մտադիր է մինչև 4.6 միլիարդ դոլար ներդնել արևմտյան Լեհաստանում կիսահաղորդիչների հավաքման գործարանի կառուցման համար:

ajax-loader