In Slider

ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարար

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների ...

Կարդալ ավելին »

Նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, 9 տոկոսը բաժին է ընկել արևային կայաններին

Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 9 տոկոսն արտադրել են արևային կայանները, երկրում սպառվել է, սակայն, 6.4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այդ մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «8.8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա է ...

Կարդալ ավելին »

Ովքեր պետք է 2024 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն շնորհավորել է ավելի քան 35 տարվա ստաժ ունեցող կանանց

Կանանց միամսյակի առթիվ 35 տարի և ավելի աշխատանքային փորձ ունեցող ԶՊՄԿ կին աշխատակիցները ընկերության ղեկավարության կողմից արժանացան շնորհակալագրերի, ծաղկեփնջերի և դրամական պարգևների: Այդ մասին տեղեկացնում է Զանգեզզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ մթնոլորտը ջերմ էր և տոնական, իսկ աշխատակիցները շոյված էին գնահատանքի համար:

Կարդալ ավելին »

Հայ սահմանապահներն օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ Փաշինյան

Հայ սահմանապահները օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել, և, եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը 2024 թվականի օգոստոսի 1-ն է»,- նշեց նա և հավելեց, որ հարցը աշխատանքային է, ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական։ Նշենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է  10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝  7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարողները ՀԴՄ-ներով իրականացրել են 120.9 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, ...

Կարդալ ավելին »

Սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն. ՊԵԿ

Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը ՊԵԿ-ին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին ...

Կարդալ ավելին »

Հայ կնոջ կերպարը մոլորակի բոլոր հասարակությունների մեջ տարբերվող է ու օրինակելի․ մարտիության ուղերձ

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր շնորհավորում ենք Ձեզ գարանաբույր այս տոնի առիթով։  Ժպիտն ու գարնանային պայծառ տրամադրությունը թող միշտ ուղեկից լինեն Ձեզ։ Գարնանամուտի այս տոնի՝ Մարտի 8-ի խորհուրդը, անձնական տոն լինելուց բացի, ընդգրկում է նաև կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամքի դրսևորման համար, ինչը մեծապես նպաստում է առողջ հասարակությունների և կենսունակ միջավայրերի ստեղծմանը։ Իսկ հայ կնոջ կերպարը ...

Կարդալ ավելին »

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Սբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է: Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է. օր, երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ավանդության համաձայն, տղամարդկանց կողմից ստանում են հատուկ ուշադրություն, ծաղիկներ եւ նվերներ: Հարկ է, սակայն, նշել, որ կանանց օրը տոնվել է այլ նշանակությամբ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader