2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին։ Այս մասին նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։ Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։ Գնաճը հիմնականում մոտ է զրոյին ...
Կարդալ ավելին »In Slider
Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվեց մեկ տարով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի ...
Կարդալ ավելին »Հաստատվեցին բուհերի և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայի տեղերը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Նշենք, որ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը հակված է սահմանազատումը շարունակել նույն ձևաչափով, որն արվել է Տավուշի հատվածում․ Մհեր Գրիգորյան
Ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով ու ալգորիթմով, որը իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետը մանրամասնել է, որ մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ շարունակվել են քննարկումները՝ կապված սահմանազատման կանոնակարգի հետ։ ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկ է տրամադրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար
Հայաստանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 15-ին ստորագրել են վարկային համաձայնագիր 236 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։ Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, ...
Կարդալ ավելին »Մայիսի 27-ին BRICS-ը Մոսկվայում կմեկտեղի ավելի քան 350 մասնակցի
BRICS միջազգային ֆինանսատնտեսական ֆորումը մայիսի 27-ին Մոսկվայում կհավաքի ավելի քան 350 մասնակցի, իսկ համաժողովին առցանց կմիանա ևս 120 հազար մարդ՝ աշխարհի 104 երկրից: Մասնակիցների թվում են դեսպաններ, դիվանագետներ և պատվիրակներ, այդ թվում՝ երկրներից, որոնք BRICS-ի անդամ չեն, օրինակ՝ Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Եմեն, Պերու, Թունիս և այլն: Ինչպես հայտնում է IFE Forum BRICS 2024-ի կազմկոմիտեն, միջոցառմանը կընդունվի ասոցիացիայի երկրների նոր ...
Կարդալ ավելին »Կապանի լեռնահարստացման կոմբինատում նշել են Բուժքույրերի միջազգային օրը
Բուժքույրերի միջազգային օրը՝ մայիսի 12-ին, «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այցելեց ընկերության բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Կաբինետներում շրջայցից հետո կազմակերպված հանդիպմանը Սասուն Ավետիսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց բուժքույրերին, ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կենտրոնի անձնակազմին՝ կարևորելով նրանց դերը ընկերության բնականոն աշխատանքն ապահովելու գործում։ Նա նաև նշեց, որ ընկերությունում ոչ մեկի կատարած աշխատանքն ...
Կարդալ ավելին »Հաստատուն վաստակ ու վաղվա հանդեպ վստահություն․ ԶՊՄԿ մասնագետի փորձը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է իր՝ երկու տասնյակ տարուց ավելի աշխատանքային փորձ ուեցող մասնագետին, որը հսկա ինքնաթափերի օպերատոր է և հմտությունները փոխանցում է նոր աշխատակիցներին։ Caterpillar մակնիշի 130 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափի օպերատոր Արմեն Արշակյանը 22 տարի առաջ Գորիսից Քաջարան է եկել աշխատանք գտնելու նպատակով: Այս տարիների ընթացքում 40 տոննա ինքնաթափից մինչև 130 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր է վարել. 40, 55, 90 ...
Կարդալ ավելին »Միջազգային կառույցները ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 ...
Կարդալ ավելին »Անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերականգնվեն ՀԲ-ի աջակցությամբ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Ինչպես տեղեկանում ենք Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) – 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու ...
Կարդալ ավելին »