Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից զգուշացնում են, որ նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ ...
Կարդալ ավելին »In Slider
Հայաստանը պարենով ինքնաբավ 50 երկրների շարքում է
186 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։ Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։ Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, ...
Կարդալ ավելին »Հեռահաղորդակցման օպերատորներն ավելացրել են վճարումները պետբյուջե
Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Կապի օպերատորների շարքում առաջատար տեղը շարունակում է զբաղեցնել «ՎԻՎԱ Արմենիան», ...
Կարդալ ավելին »Ամերիաբանկը և Արդշինբանկը՝ ՀՀ խոշոր հարկատուների թոփ 5-ում
2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: ...
Կարդալ ավելին »Հաճախ հնչող հարցեր՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության վերաբերյալ
Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։ Հարց 2։ Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։ Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած ...
Կարդալ ավելին »Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,246 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի հունիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,246,831 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 13,658 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,223,285 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 9,888 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,242,028 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 255,245 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 564,151 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 479,342 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը՝ 84,808 մլն դրամ։ Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 421,231 մլն դրամ։ Սրանք ...
Կարդալ ավելին »Շոգ, կարճատև ամպրոպ․ եղանակը Հայաստանում
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 29-ի կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես հայտնեցին «Հայգհիդրոմետ»-ից, Երևանում տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, ...
Կարդալ ավելին »Առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուները․ ԶՊՄԿ-ն թոփ 10-ում է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Առաջատար տասնյակ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 32.92 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 0.59 մլրդ դրամով կամ 1.82%-ով։ 2024թ. հունվար-հունիսին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։ Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում ...
Կարդալ ավելին »Գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.3 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության տվյալը։ Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։ Հունիսին այն 8.8 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի հունիսի համեմատ աճել է 8.6 տոկոսով։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով ...
Կարդալ ավելին »Արծվանիկի պոչամբարի գործունեությունը մշտապես գտնվում է ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում. իրականացվում են բազմապիսի չափումներ և հետազոտություններ
Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։ Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...
Կարդալ ավելին »