Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200 հազար տոննայի։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մթերողներին աջակցության նոր նախագիծը։ Նախարարի խոսքով՝ խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով։ Նա նշեց, որ դրանք լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ...
Կարդալ ավելին »In Slider
Պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 8.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 185,654.7 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 8.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 6.7%-ով և կազմել 7,487.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 13%-ով՝ կազմելով 9,927.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 32.6%-ով և կազմել 1,977.6 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,508.1[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.1%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19․1%-ով և կազմել 1,980.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.2%-ով և կազմել 1,699.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 7.8%-ով և կազմել 1,710.0 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »2025-ին ԱՀԿ-ն 2,6 անգամ բարձրացրել է համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9%-ից մինչև 2,4%: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում: Ըստ զեկույցի՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»: Այս ֆոնին «ԱՀԿ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն ներկայացրել է իր կայուն զարգացման հաշվետվությունը
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում կոմբինատը վերահաստատել է «նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։ «Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետեւողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։ Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI, SASB եւ ...
Կարդալ ավելին »Աշնան արև․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +12-ից +14 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +28-ից +30 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +27, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +8, ցերեկը՝ +21-ից ...
Կարդալ ավելին »Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար
«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը՝ COP 17-ին ընդառաջ․ ոլորտում կենսաբազմազանության պահպանության ծրագրի մրցույթ
Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը ( Mining Armenia Forum)։ Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։ Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։ Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , ...
Կարդալ ավելին »Հարթակ՝ քննարկելու ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները․ Mining Armenia Forum
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյան․ կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։ Այս մասին նա նշեց՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ