In Slider

Սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․1%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 5․6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 2%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...

Կարդալ ավելին »

Աշուն՝ քաղցր ու բաղձալի. ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-8 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, Երևանում հոկտեմբերի15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը կլինի +6-ից +8, իսկ վաղը ցերեկը՝ +20-ից +22 աստիճան։ Շիրակում՝ գիշերը՝ –2+3, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20, Սևանա լճի ...

Կարդալ ավելին »

Դեպի մանկության գունեղ աշխարհ․ Քաջարանի մշակույթի պալատը հիացրել է փոքրիկ հանդիսատեսին

Քաջարանի մշակույթի պալատը փոքրիկ հանդիսատեսներին մոգական ու հեքիաթային տրամադրություն է պարգևել: Նրանց համար կախարդական հնարքներով ներկայացել են աճպարարները, որոնց հաջողվել է ոչ միայն զարմացնել, այլ նաև ներգրավել երեխաներին՝ նրանց մասնակցությամբ ելույթը վերածելով խաղի և անմոռանալի հիշողության։ Նման գեղեցիկ օր պարգևող նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր դեպի մանկության գունեղ աշխարհ՝ լի ժպիտներով, զարմանքով ու խանդավառությամբ։

Կարդալ ավելին »

Lydian Armenia-ն տոնում է հիմնադրման 20-ամյակը

Հոկտեմբերի 14-ը Lydian Armenia-ում հոբելյանական է․ նշում ենք մեր ընկերության հիմնադրման 20 ամյակը։ 20 տարի առաջ մեկնարկած պատմությունը երբեք չհուսահատվելու և միշտ առաջ շարժվելու, միասին դժվարին իրավիճակները հաղթահարելու և հաջողությունները կիսելու մասին է, մարդու և մարդու համար արժեք ստեղծելու մասին է։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան շնորհավորում է մեր գործընկերոջը և մաղթում հաջող, չընդհատվող աշխատանք, որը կնպաստի պետության զարգացմանը։

Կարդալ ավելին »

Ավելի քան 1000 աշխատատեղ՝ Ամուլսարում․ Պապոյանն այցելել է «Լիդիան Արմենիա»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։ Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ...

Կարդալ ավելին »

Ցեմենտի արտադրությունը նվազել է 10.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 609.7 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 10.4%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 45%-ով և կազմել 144,989.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 14.5%-ով և կազմել է 1,236,241.9 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 5.5%-ով՝ կազմելով 18,460.5 տոննա։ Կրի արտադրությունը աճել ...

Կարդալ ավելին »

Մսի արտադրությունն աճել է 3.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 27,208.4 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3.8%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 7%-ով և կազմել 8,659.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 39.2%-ով և կազմել 1,851.0 տոննա։

Կարդալ ավելին »

Օդափոխության նոր համակարգ, կենցաղի բարելավում․ ԶՊՄԿ ղեկավար կազմը շարունակում է հանդիպել աշխատակիցների հետ

Շարունակվում են ԶՊՄԿ ղեկավարության այցերն ընկերության արտադրամասեր: Նախկին այցերի ընթացքում արձանագրված խնդիրները լուծվել են կամ ընթացքի մեջ են: Մանրամասները` տեսանյութում:

Կարդալ ավելին »

Սննդամթերքի գնաճն արագացել է. Եվրասիական զարգացման բանկ

Ըստ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) զեկույցի՝ սեպտեմբերին Հայաստանում գնաճը կազմել է 3,7% տարեկան, օգոստոսին գրանցված 3,6%-ի համեմատ։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5,8% տարեկան, նախորդ ամսվա 4.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։ Միևնույն ժամանակ, գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում (2,8% տարեկան, նախորդ ամսվա 3,2%-ի համեմատ) և ոչ պարենային ապրանքների հատվածում (0,9% տարեկան, նախորդ ամսվա 1,1%-ի համեմատ)։ ԵԱԶԲ-ն կանխատեսում է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում անոմալ բարձր ջերմային ֆոն է

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 8-10-ը Հայաստանում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:  Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ «Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում»,- ասված է լենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:  Հոկտեմբերի 9-ին ...

Կարդալ ավելին »
ajax-loader