In Slider

Եկամտային հարկի ծավալով ՀՀ ամենախոշոր հարկատուն Սոֆթ Կոնստրակտն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի խոշոր հարկատուներից գանձված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ 2025թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված եկամտային հարկի ծավալը կազմել է 84.285 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 20.59% (-0.39 տոկ. կետ)։ 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 81.208 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 20.98%։ ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը մայիսի սկզբին աստիճանաբար կբարձրանա

​Երևանում ապրիլի 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մարզերում ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ...

Կարդալ ավելին »

ՀՀ խոշոր հարկատուներ. 1-ին եռամսյակում առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Առաջատար տասնյակ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 19.90 մլրդ դրամ, ինչը 2024թ. 18.16 մլրդ դրամ ցուցանիշից ավել է 1.74 մլրդ դրամով կամ 9.57%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը ...

Կարդալ ավելին »

Ինչո՞ւ ԶՊՄԿ_ն չի ներառվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. պարզաբանում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պարզաբանում է տարածել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է: Ընկերության հայտարարությունում ասվում է. «ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ եւ ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված ...

Կարդալ ավելին »

«Թեղուտն» առաջնահերթ կարևորում է աշխատակիցների առողջությունը

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության տակ գտնվող աշխատակիցների առողջական վիճակը պետք է պարբերաբար վերահսկվի: Այդ շրջանակում՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» և «Թեղուտ» ՓԲԸ-ների միջև կնքված պայմանագրի հիման վրա, ընկերության աշխատակիցները 2025 թվականի ապրիլի 8-ից անցնում են պարտադիր պարբերական բժշկական զննություն: «Թեղուտ» ՓԲ ընկերությունն առաջնահերթ կարևորում ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն՝ գրավիչ միջավայր կրթական և ճանաչողական այցերի համար

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։ Եթե 2018 թվականին ԶՊՄԿ-ն ունեցել էր ընդամենը 126 այցելու, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 2558-ի։ 2018-2023 թվականներին(5 տարվա ընթացքում) Ընկերությունն ընդունել է 1182 հյուրի, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ 2025 թվականի առաջին երեք ամիսներին 211 հյուր ենք ունեցել, մինչդեռ 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի շուրջ 28000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։  Շարունակելով խաղողագործների հետ աշխատելաոճի հետևողական և ընդգրկուն մոտեցումը՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի ևս շարունակում է խաղողագործներին խորհրդատվության, ինչպես նաև միջազգային հավաստագրերով երաշխավորված բուժանյութերի արտոնյալ պայմաններով տրամադրումը։    Խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 4,9 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,915,488 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 268,374-ով կամ 5․8%-ով։ Նրանցից 4,704,682-ը ֆիզիկական անձինք են, իսկ 210,806-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,146,689։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 658,446-ով կամ 6․9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,747,181-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 379,563.0 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվար-փետրվարին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 31.9%-ով և կազմել՝ 145,248.0 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 22.2%-ով և կազմել՝ 115,411.2 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 11.6%-ով և կազմել՝ 21,237.8 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն` 2025թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 775,499 մարդ, այդ թվում 220,168 պետական և 555,331 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...

Կարդալ ավելին »
ajax-loader