Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին մուծվել է 1.439 տրլն դրամ հարկ։ Առաջատար տասնյակ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 52.5 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.37 մլրդ դրամով կամ 6.87%-ով։ 2024թ. ...
Կարդալ ավելին »In Slider
Ջերմ աշուն՝ կարճատև անձրևներով․ եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հոկտեմբերի 26-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հըուրընկալել է Կապանի ուսուցիչներին և աշակերտներին․ տեսանյութ
Սյունիքի մարզի Կապանի թիվ 1 դպրոցի ավելի քան 20 աշակերտներ և ուսուցիչներ այցելել էին ԶՊՄԿ: Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդալ ավելին »ՀՀ բանկերում սպասարկվել է 5․28 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,275,946 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 406,386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5,052,439-ը ֆիզիկական անձինք են, իսկ 223,507-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակըկազմել է 11,268,315։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,201,908-ով կամ 11.9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,619,185-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...
Կարդալ ավելին »Ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Երևանում հոկտեմբերի 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 22-ի գիշերը, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։
Կարդալ ավելին »Կապանի ԼՀԿ-ն պատասխանատու գործընկերոջ և վստահելի գործատուի համբավ է ձեռք բերել․ Սյունիքի մարզպետ
Կապանի ԼՀԿ- ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը և ընկերության ղեկավար կազմը ընդունեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության գործունեության ռազմավարությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց հանքարդյունաբերության կարևորությունը մարզի համար` ընդգծելով հատկապես փաստը, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը Սասուն Ավետիսյանի ղեկավարության ընթացքում հասցրել է ձեռք բերել այնպիսի ...
Կարդալ ավելին »Ջոն Հոբսի մրցանակ՝ 2026-ին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին
2025 թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ընթացքում հայտարարվել է կենսաբազմազանության զարգացման և պահպանման գործում մեծ ավանդ ունեցող միջազգային փորձոգետ Ջոն Հոբսի մրցանակի սահմանման մասին: Մրցանակի ներկայացման մանրամասները կհրապարակվեն 2025 թվականի հոկտեմբերին: 2025-2026 թթ. իրականացված ծրագրերը կարող են հավակնել Ջոն Հոբսի մրցանակին․ Հոբսը Հայաստանի բարեկամն էր և համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ, որը հավատում էր պատասխանատու և կայուն ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ՏԿԵՆ-ում քննարկել է CRIRSCO-ին միանալու հարցը
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրեց աշխատանքային խմբի նիստ։ Քննարկվեցին CRIRSCO ստանդարտնեերին Հայաստանի անցման հնարավոր տարբերակները։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ ներկայում կառավարությունը քննարկում է «Օգտակար հանածոների պաշարների միջազգայն հաշվետվողականության ստանդարտների կոմիտեի»՝ CRIRSCO, չափանիշներին անցնելու հարցը։ CRIRSCO-ն մշակում և խթանում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների, ինչպես նաև պինդ օգտակար հանածոների պաշարների ...
Կարդալ ավելին »Հերթական միջազգային ISO 14001 հավաստագիրը՝ Կապանի ԼՀԿ-ում
Կապանի լեռնահարստացման կոմբինատը տեղեկացնում է ընկերությունում ներդրված միջազգային ISO 14001 բնապահպանության կառավարման համակարգի հերթական հաջող հավաստագիրը հաստատող վերահսկիչ աուդիտի անցկացման մասին։ ISO 14001:2015 միջազգային ստանդարտի պահանջներով բնապահպանության կառավարման այս համակարգը ընկերությունը, համաձայն միջազգային առաջադեմ փորձի կիրառման իր առաջնահերթության, ընդունել է որպես շրջակա միջավայրի կառավարման ստանդարտ, որը ակրեդիտացված կազմակերպությունների միջոցով պարբերաբար ենթարկվում է սերտիֆիկացիոն աուդիտի։ Համաձայն աուդիտորական «Բյուրո Վերիտաս» միջազգային ընկերության ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի 1,769,332.4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվար-օգոստոսին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 23․9%-ով և կազմել՝ 567,291.1 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 10%-ով և կազմել՝ 476,477.3 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 19․2%-ով և կազմել՝ 306,398.9 մլն ՀՀ դրամ։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ