Երևանում ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների ...
Կարդալ ավելին »In Slider
Առանց սոցիալական լիցենզիայի հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել որևէ ոլորտում. ejc
Ապրիլի 2-ը Երկրաբանի օրն է։ Տոնի առթիվ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն, երկրաբան Հայկ Ալոյանի հարցազրույցը ejc.am (Տնտեսական լրագրողների ակումբ) կայքին։ -Երկրաբանությունը Ձեր կյանքում․ ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։ Երբևէ չե՞ք մտածել, որ կարելի էր այլ մասնագիտություն ընտրել։ -Իմ ողջ գիտակից կյանքն անցել է երկրաբանության մեջ: Հինգ տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ այցելել եմ հանքավայր: Մեծացել եմ երկրաբանների ընտանիքում: Հայրս և հորեղբայրս եղել ...
Կարդալ ավելին »Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը․ Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ...
Կարդալ ավելին »Առանց զարգացած տնտեսության չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն․ Վարդան Ջհանյան
Syuniacyerkir.am-ը զրուցել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին: Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին: Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ ...
Կարդալ ավելին »Նախորդ տարվա համեմատ փետրվարին արդյունաբերությունն աճել է 0.7%-ով․ վարչապետ
Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով լավ ցուցանիշներ են արձանագրվել։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետը նշել է, որ առևտրի շրջանառությունը մոտ 18%-ով աճել է։ «Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5%-ով, արտահանումը՝ 2,1 անգամ, ներմուծումը՝ 163%-ով, շինարարությունը՝ 13.9%, ծառայությունները՝ 21%-ով։ Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ...
Կարդալ ավելին »Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կիրականացվի հանքային ներուժի գնահատում և վերլուծություն
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Ռեմի Պելոնը եւ հանքարդյունաբերության ոլորտի ավագ խորհրդատու Բրայան Լենդը։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:Հովհաննես Հարությունյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության եւ Համաշխարհային բանկի միջեւ առկա համագործակցության կարեւորությունը։ Վերջինս ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, Համաշխարհային բանկի աջակցության ...
Կարդալ ավելին »Խնդիր ենք դրել 2023-ին ապահովել առնվազն 7% տնտեսական աճ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ին կփոխարինեն սահմանապահ զորքերը․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ըթնացքում հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ժամանակավոր ճանապարհի հատվածում ՊՆ ստորաբաժանումներին կփոարինեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Ըստ նրա՝ այդպիսի առաջարկ է արվել նաև ադրբեջանական կողմին։ «Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ։ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացրած որոշման արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում
Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այդ մասին հայտնում է արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ...
Կարդալ ավելին »Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող ...
Կարդալ ավելին »