ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով: Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Գումարը կուղղվի Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և ...
Կարդալ ավելին »In Slider
Հայաստանը բարելավել է իր դիրքը․ Freedom House-ը հրապարակել է «Ազգերը անցումային շրջանում» տարեկան զեկույցը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04: Իդեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում: Զեկույցին ամբողջությամբ ...
Կարդալ ավելին »Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողները կստանան մինչև 100 տոկոս կրթավճար
«4090 Բարեգործական» հիմնադրամը շարունակում է ընդունել հայտեր 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար: Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, կարող են դիմել 2016 կամ 2020 թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ ԲՈւՀ-ում կամ միջին մասնագիտական հաստատությունում և կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: Դիմորդները պետք է նախ լրացնեն հայտը հետևյալ հղումով, ապա ուղարկեն հայտում նշված բոլոր փաստաթղթերը մինչև ...
Կարդալ ավելին »Պետական հողերի օտարումից գումարների մի մասը կփոխանցվի համայնքային բյուջե
Հայաստանում նախատեսվում է պետական հողերի օտարումից առաջացած գումարների 30 տոկոսները փոխանցել համայնքային բյուջե: Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք փոփոխություն, համաձայն որի հետայսու բացի պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարների 30 տոկոսից, համայնքային բյուջեի եկամուտ կհամարվեն և ...
Կարդալ ավելին »Հաստատվել է միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների՝ Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, քննական կենտրոնները 40-ն են. 26-ը՝ մարզերում, 14-ը՝ մայրաքաղաքում: ԵՐԵՎԱՆ 1) Երևանի թիվ 11 հիմնական դպրոց 2) Երևանի թիվ 14 հիմնական դպրոց 3) Երևանի թիվ 29 ավագ դպրոց 4) Երևանի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:
Կարդալ ավելին »Կանխվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի ...
Կարդալ ավելին »Այլընտրանք Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է
Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։ Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը ...
Կարդալ ավելին »«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի
Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։
Կարդալ ավելին »Ադրբեջանական կողմը կրակել է Կաշենի հանքավայրի ուղղությամբ
Բերդաշենի հատվածում ադրբեջանական կողմը կրակել է այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման ...
Կարդալ ավելին »