In Slider

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան կաջակցի ֆերոմոլիբդեն արտադրողներին

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպել է ֆերոմոլիբդենի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆերոմոլիբդենի՝ ԵՄ երկրներ առաքելու համար պահանջվող ներմուծման հարկի առաջացրած խնդիրները․ Եվրամիությունը 2,7 տոկոս հարկ է սահմանել իր տարածք ներմուծվող ֆերոմոլիբդենի համար։ «Քանի որ ֆերոմոլիբդենի մեծ մասը գնում է Եվրոպա, պահանջվող հարկի պատճառով արդյունաբերողները ...

Կարդալ ավելին »

2026-ին 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու․ ֆինանսների նախարար

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2026 թվականին Հայաստանում նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ։ Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ: Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք ...

Կարդալ ավելին »

Ներդրումային ընկերությունների ակտիվները կազմել են 285.3 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի սեպտեմբերի դրությամբ ներդրումային ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 285,331.6 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 26.1%-ով։ Ընդհանուր պարտավորությունները կազմել են 190,302.5 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.4%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 95,029.1 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 51.5%-ով։ Կուտակված շահույթը կազմել են 80,928.7 մլն դրամ։ 2024թ.-ի ...

Կարդալ ավելին »

2% հետվճար՝ անկանխիկ առևտրից․համակարգը կներդրվի 2026-ին

Հայաստանում կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետվճարի համակարգ: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասաց։  Վարչապետը նշեց՝ շարունակվելու և զարգացվելու է նաև թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը: Կառավարության կողմից ...

Կարդալ ավելին »

Mining Armenia Forum 2025-ի կարևոր պահերը` տեսանյութում

2025 թվականի հոկտեմբերին արդեն 2-րդ անգամ կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը՝ Mining Armenia Forum (MAF25)։ Կառավարության ներկայացուցիչների, հյուրերի և մասնագետների, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվեցին հանքարդյունաբերության ներուժը, ապագայի հեռանկարները և մարտահրավերները, Հայաստանի հնարավորությունները։ Գլխավոր հովանավորներ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ներգրավված էին նաև մի շարք գործընկեր կազմակերպություններ։

Կարդալ ավելին »

Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով

Հայաստանից արտահանումը հունվար-օգոստոսին նվազել է 48.8 տոկոսով, սակայն միայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48.8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը: Իսկ հայկական ծագման ...

Կարդալ ավելին »

Սոցիալական պաշտպանության ծախսերը կաճեն 9,6 տոկոսով. 2026-ի պետբյուջեի նախագիծ

Հայաստանում սոցիալական պաշտպանության ծախսերը կավելանան 9.6%-ով՝ 2025 թվականի 905.6 միլիարդ դրամից հասնելով 2026 թվականի 993 միլիարդ դրամի։ Այս մասին նշված է 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծում, որը քննարկվում է հոկտեմբերի 27-ի խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում։ Դա կազմում է պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի մոտավորապես 27.4%-ը։ Հիմնականում ծախսերը կավելանան ոչ թե թոշակների վճարման հաշվին (այդ ծախսերը կկրճատվեն 1%-ով և կկազմեն շուրջ 347 ...

Կարդալ ավելին »

Ինչն է փոխվել եկամուտների հայտարարագրման համակարգում

ՀՀ հարկային օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ Ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները. Քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, ...

Կարդալ ավելին »

Մոտ 1000 պատանի մարզվում է Սյունիք ՖԱ-ում․ ԶՊՄԿ-ն աջակցում է սպորտային ծրագրերին

ԶՊՄԿ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում սպորտային ծրագրերին, որոնք նպաստում են առողջ և ակտիվ սերնդի ձևավորմանը։ Սյունիք ՖԱ-ն միավորել է Սյունիքի բոլոր ֆուտբոլասեր պատանիներին մեկ թիմում՝ ստեղծելով միասնական ընտանիք, որտեղ իշխում են մարզական ոգին, թիմային աշխատանքը և նվիրումը։ Այսօր արդեն մոտ 1000 պատանի մարզվում է Սյունիք ՖԱ-ում, ինչը հստակ ապացույց է, որ մարզական կյանքը Սյունիքում զարգանում է։ Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ ավելին »
ajax-loader