ՀՀ հանքեր

Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման համար կարող է վարկի երաշխիք տրամադրել

Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը:  Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  «Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ից 107 միլիարդ դրամ է մուտք գործել պետբյուջե 11 ամսում

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է ...

Կարդալ ավելին »

Տեղական ցեմենտի արտադրությունը նվազել է. 6 ամսով կարգելվի ներմուծումը

Կառավարությունը հերթական նիստին Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամսով) սահմանափակում կիրառեց, նաեւ սահմանեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը: Հիմնավորման մեջ նշված է, որ այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ ցեմենտի ներմուծման  6-ամյսա արգելք էր սահմանվել նաեւ այս տարվա մայիսին, որի ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության բարելավման նախագիծը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության ...

Կարդալ ավելին »

Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է և կաճի 2 անգամ․ Վարդան Ջհանյան

 Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջանյանը։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող ...

Կարդալ ավելին »

Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 11․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 232,372.1 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 11․3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 29.5%-ով և կազմել 7,837.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 29․5%-ով՝ կազմելով 13,038.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 41․4%-ով և կազմել 3,309.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

6 ամսով արգելվեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև վերաբացման 40-ամյակը։ Միջոցառումն առիթ էր խոսելու ֆակուլտետի շուրջ մեկդարյա ձեռքբերումների մասին, վերարժևորելու կրթական և գիտական նվաճումները, մեծարելու ֆակուլտետի զարգացման գործում մեծ ջանքեր ներդրած բարձրակարգ մասնագետներին, շրջանավարտներին։ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Երևանի պետական համալսարանի օրհներգը՝ ազդարարելով միջոցառման մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր նիստը նշանավորեց ֆակուլտետի ...

Կարդալ ավելին »

«Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու պայմանագրի ժամկետը 2 ամսով երկարացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում, որոշեց 2 ամսով երկարաձգել «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը: Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով ...

Կարդալ ավելին »
ajax-loader