Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։ Եթե 2018 թվականին ԶՊՄԿ-ն ունեցել էր ընդամենը 126 այցելու, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 2558-ի։ 2018-2023 թվականներին(5 տարվա ընթացքում) Ընկերությունն ընդունել է 1182 հյուրի, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ 2025 թվականի առաջին երեք ամիսներին 211 հյուր ենք ունեցել, մինչդեռ 2024 թվականի ...
Կարդալ ավելին »ՀՀ հանքեր
Այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք, աճում է հողից կամ դուրս է բերվում ընդերքից, կյանքը հնարավոր չէ առանց հանքարդյունաբերության․ Արմեն Ստեփանյան
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում կայացած հանդիպման մասնակից աշակերտներին է ներկայացրել «Կայուն զարգացումը ժամանակակից բիզնեսում» թեմայով դասախոսություն՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության դերը մարդկանց կյանքում և կենցաղում, ինչպես նաև դրա նշանակությունը՝ երկրի տնտեսության համար։ «Դահլիճում հավաքված մոտ հարյուր աշակերտներից շատերը վստահաբար հետագայում՝ դառնալով մասնագետներ, աշխատանք են փնտրելու ...
Կարդալ ավելին »ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նշել է Երկրաբանի օրը
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն, ի դեմս բոլոր երկրաբանների, նշել է Երկրաբանի օրը։ Միջոցառումը մեկնարկել է Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։ Ֆակուլտետի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։ Մայր բուհում կայացած հանդիսավոր նիստին նա հանդես է եկել «Հանքարդյունաբերության ներուժը ու հեռանկարները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով։ Զեկույցներով հանդես ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարում իրականացվում են արդի տեխնոլոգիաներով ռիսկերի կառավարման մեծածավալ աշխատանքներ
Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։ Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...
Կարդալ ավելին »Հանածոների մեր պաշարները գրեթե անսահմանափակ են. ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օգտակար հանածոների պաշարները նախատեսված են առնվազն 100 տարվա համար։ Այս մասին մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՄԿԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Նա նշել է, որ այս տվյալները կատարված են այն հաշվարկով, եթե կայանն աշխատի ներկա տեմպերով: Կախված պահանջարկից եւ այլ գործոններից՝ պատկերը կարող է փոխվել, ասել է նա։ «Այս դեպքում պաշարները կարող են ավելացվել եւս 200-300 տարով, այսինքն՝ պաշարները գործնականում անսահմանափակ են»,- ավելացրել է Ջհանյանը։
Կարդալ ավելին »Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին
Հանքարդյունաբերության ոլորտի նշանակության, առկա վիճակի և խնդիրների մասին. ի՞նչ նոր նախագծեր կան․ հարցազրույց ՀՀՄՄ նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ։
Կարդալ ավելին »20․6%-ով նվազել է պղնձի խտանյութի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 21,256.3 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 20․6%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 1,084.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 26.5%-ով՝ կազմելով 1,239.6 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 47․1%-ով և կազմել 291.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ում անցկացվել է մասնագիտական դասընթաց
«Թեղուտ» ՓԲ ընկերության եղանային բեռնիչ և տելֆեր շահագործող անձնակազմի համար իրականացվեց հերթական մասնագիտական դասընթացը՝ INSTRUCTARIUM «Ինստրուկտարիում» ՍՊԸ մասնագիտական ուսումնական կենտրոնի կողմից:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հայտարարում է աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության նախաորակավորման փուլի հայտերի ընդունում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։ Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները․ 1. Առողջության ապահովագրության շուկայում ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձի մասին համառոտ տեղեկանք։ 2. Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ։ 3. Գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական ...
Կարդալ ավելին »Քննարկվեց Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը ՀԳՀՄ-ին
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության նախագահ Վարդան Ջհանյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում, որի նպատակն էր անդամակցության շրջանակներում հաստատել երկկողմանի սերտ համագործակցություն երկու միությունների միջև։ Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մի շարք այլ պետական գերատեսչությունների և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ