ՀՀ հանքեր

Լիդիան Արմենիան հնարավորություններ է ստեղծում երիտասարդ երկրաբանների համար

Տարիներ շարունակ Լիդիան Արմենիան եղել է երիտասարդների կողքին՝ նրանց ընձեռելով բացառիկ հնարավորություն աշխատելու միջազգային լավագույն մասնագետների հետ։ Այդ միջավայրում նրանք ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ, այլև անմիջապես գործնականում հմտանում ու կայանում են որպես մրցունակ մասնագետներ։ Շարունակելով այս քաղաքականությունը՝ այսօր ևս Լիդիան Արմենիան նման հնարավորություն է ստեղծել երիտասարդ երկրաբանների համար։ Թիմի նոր անդամներն իրենց առաջին մասնագիտական քայլերն են անում ...

Կարդալ ավելին »

Ռադարը կրճատում է փլուզումների ռիսկերը․ Քաջարանի հանքավայրի տեխնոլոգիական ձեռքբերումը

Հանքարդյունբերական ոլորտի տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումներից մեկը Քաջարանի հանքավայրում. Լանջերի կայունության մոնիտորինգ իրականացնող ռադարը էապես կրճատում է հնարավոր փլուզումների ռիսկերը:

Կարդալ ավելին »

Նոր գործակցության մեկնարկ․ «Հայասա մետալ-Կանադայի» տնօրենը՝ ՀՀՄԱ-ում

Հայաստանում է միջազգային հայտնի երկրաբան, երկրաբանության միջազգային փորձագետ Դենիս Մուրը։ Վերջինս Հայաստանում խոշոր ներդրումային ընկերության՝ «Հայասա մետալ-Կանադա» կանադական ընկերության (նախկինում՝ «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի») հիմնադիր տնօրենն է։ Աշխատանքային համագործակցության շրջանակներում ընկերության պատվիրակությունը՝ ի դեմս Դենիս Մուրի, հանդիպեց «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի» փոխնախագահ, Կառավարության և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանի հետ։ Տիկին Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց այցի և գործակցության պատրաստակամության ...

Կարդալ ավելին »

Ընդերքօգտագործման ոլորտն ինտեգրելու նպատակով ստեղծվել է «ԻՍԷԱ» ընդերքի անկախ փորձագետների ասոցիացիա

Հանքային ռեսուրսների օգտագործման բնագավառում գործող համաշխարհային ընդգրկմամբ կանոնակարգող, նորմատիվ փաստաթղթեր սահմանած միջազգային կազմակերպությունների համակարգում Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտը ինտեգրելու նպատակով ստեղծվել է «ԻՍԷԱ ընդերքի անկախ փորձագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՍԷԱ)։ ԻՍԷԱ-ին անդամակցում են միջազգային CRIRSCO կոմիտեի տարբեր կառույցների հավաստագրված անդամներ։ ԻՍԷԱ-ն CRIRSCO կոմիտեի ղեկավարության հետ մի քանի հանդիպումների շրջանակներում քննարկել էր Հայաստանում RPO (հավաստագրված մասնագիտական կազմակերպություն) ունենալու հարցը, որը իր դրական ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները․ քննարկում Պոլիտեխնիկական համալսարանում

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ կայացել է «Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։ Նպատակը հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հիմնախնդիրների վերհանումն էր՝ գիտակրթական և արդյունաբերական գործակցության միջոցով։ Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը․ 1․ Հանքավայրի ռեսուրսների և պաշարների գնահատման առանձնահատկությունները (միջազային և տեղական ստանդարտների համեմատություն)։2․ Հանքարդյունաբերության կադրերի պատրաստում և ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի ծրագրի գործարկումը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումն է. Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։ Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։ Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը ...

Կարդալ ավելին »

Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները

Լիդիան Արմենիան տեղեկացնում է Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում: Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 131,178.0 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 8.7%-ով և կազմել 5,854 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 10.8%-ով՝ կազմելով 7,069.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 34.2%-ով և կազմել 1,484.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը՝ «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին․ banks

Թե ինչպիսին է հանքարդյունաբերությունն իրական արտադրական միջավայրում, ուսանողները կարող են բացահայտել «ներսից»: CaseKey Academy-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համագործակցությունը հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ տեսական գիտելիքներից, ձեռք բերել իրական պատկերացում ու կիրառելի պրակտիկ փորձ։ Հուլիսի 30-ին CaseKey կրթական մրցույթի մասնակից ուսանողները Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության գործունեության, կառավարման եւ կայունության վերաբերյալ վերլուծություններ լսեցին անմիջապես կոմբինատի ղեկավարներից, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան իրենց ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը եղել և մնում է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության դպրոցը

Կապանի լեռնահարստացման կոմբինատի մերօրյա ընթացքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ համարեցինք (Հանքագործի և մետալուրգի տոնի նախօրեին) զրուցել նաև ընկերության գլխավոր ճարտարագետ Հարություն Թամազյանի հետ: –Պարոն Թամազյան, առաջին անգամ եք ներկայանում մեր լսարանին, ուստի և կուզենայինք իմանալ՝ ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև ընկերության գլխավոր ճարտարագետ նշանակվելը։ – Ծնվել եմ Լոռու մարզի Շնող գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ Բուհն ավարտելուց հետո 2005 թ․ հանքարդյունաբերական ոլորտում գործունեությունս սկսել եմ իբրև մարկշեյդեր, երեք տարի հետո արդեն եղել եմ գլխավոր մարկշեյդերի պաշտոնակատար, երկար տարիներ գլխավոր մարկշեյդեր եմ եղել Ախթալայի ...

Կարդալ ավելին »
ajax-loader