Հետաքրքիր փաստեր

Լուսնի հակառակ կողմից չինական զոնդը վերադառնում է Երկիր

Չինաստանը հայտարարել է, որ իր լուսնային զոնդը հաջողությամբ թռել է Լուսնի հակառակ կողմից՝ սկսելու իր ճանապարհորդությունը դեպի Երկիր։ Այն իր հետ բերում է Լուսնի տվյալ հատվածից հավաքված առաջին նմուշները, հաղորդում է BBC-ն։ «Չանյե-6» զոնդը, որն անվանվել է չինական դիցաբանության լուսնի աստվածուհու անունով, հաջողությամբ վերելք է կատարել տեղական ժամանակով առավոտյան 07:38-ին՝ սկսելու հետդարձի ճանապարհը: Լուսնային զոնդը Լուսնի հարավային բևեռի մոտ վայրէջք ...

Կարդալ ավելին »

«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը համալրվել է ձագուկով

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը» վերջին օրերին համալրվել է ձագուկով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: 2022 թվականի հոկտեմբերին եղջերուների առաջին խմբաքանակը կենտրոնից բաց է թողնվել բնություն:

Կարդալ ավելին »

Արբանյակ՝ անտառտնտեսությունից․ Ճապոնիան տիեզերք կուղարկի աշխարհում առաջին փայտե սարքը

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները անտառների վերամշակմամբ զբաղվող Sumitomo Forestry կորպորացիայի հետ միասին ստեղծել են աշխարհում առաջին արբանյակը, որը պատրաստված է փայտից: Այն կոչվում է LignoSat, և նախատեսվում է SpaceX հրթիռով տիեզերք արձակել այս տարի: Արբանյակի մշակումը տևել է չորս տարի, աշխատանքներն սկսվել են 2020-ի ապրիլին։ Ինչպես տեղեկացնում է Japantimes.co.jp-ը՝ արբանյակի չափերը կազմում են մոտ 100 x 100 x 100 մմ, իսկ պատի հաստությունը՝ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի լավագույն քաղաքները՝ ստարտափ էկոհամակարգի համար

Հիմնադիրների, վենչուրային կապիտալի ընկերությունների և տեխնոլոգիական տաղանդների՝ առատորեն կապված ցանցը ստարտափ էկոհամակարգը խթանող հիմնական բաղադրիչներից է: Որպես աճի շարժիչներ, այս տեխնոլոգիական կլաստերները ընդլայնվում են համաշխարհային մասշտաբով: Մինչ աշխարհի առաջատար ստարտափ քաղաքները կենտրոնացած են Ամերիկայում, որոշ էկոհամակարգեր, ինչպիսիք են Պեկինը և Սեուլը, գնալով ավելի կարևոր են դառնում, քանի որ երկրները կենտրոնանում են տեխնոլոգիական առաջընթացի վրա՝ նորարարությունը խթանելու համար: Համաշխարհային ստարտափների էկոհամակարգի ...

Կարդալ ավելին »

Այս տարվա ապրիլն ամենատաքն էր և ամենաչորը` սկսած 1935-ից

2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։  Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ...

Կարդալ ավելին »

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում գտել է անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի (1909-1992 թթ.) կտավը, որը գողացվել էր 2015 թվականին նրա չորս այլ գործերի հետ միասին։ Այդ մասին հաղորդագրություն են տարածել թագավորության իրավապահ մարմինները։ Կտավի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն եվրո: 2015 թվականին Իսպանիայի մայրաքաղաքի բնակելի շենքից գողացել են Բեկոնի հինգ ստեղծագործություն՝ 25 միլիոն եվրո ընդհանուր գումարով։ Կողոպտիչները նաև գողացել էին սեյֆ, ...

Կարդալ ավելին »

«JAVA-Ծրագրավորման հիմունքները» կօգնի հայերենով ծրագրավորում սովորողներին

DataArt-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 21-ին տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: Հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ և իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։ Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը ...

Կարդալ ավելին »

STARMUS․ ինչպես գյուտարարը զբաղվեց մեթանի արտանետումներով

Վերջին երկու տասնամյակում գլոբալ տաքացման թեմայով ավելի ինտենսիվ դարձած քննարկումներում առանցքային է ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու կենսական անհրաժեշտությունը։ Արդյունաբերական հեղաշրջման սկզբից մինչ օրս մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունն ավելացել է 50 տոկոսով։ Դա խիստ վտանգավոր է մեր մոլորակի կենսաբազմազանության համար, քանի որ ածխաթթու գազի մեծ քանակությամբ արտանետումները Երկրի մթնոլորտում ջերմոցային էֆեկտի ազդեցություն են թողնում, ինչն էլ ուղղակիորեն հանգեցնում է գլոբալ տաքացման։ ...

Կարդալ ավելին »

Դուբայը երեք ամսում 5.18 միլիոն զբոսաշրջիկ է ընդունել

Համաձայն 31-րդ Արաբական զբոսաշրջային շուկայի  (ATM) ընթացքում Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) հրապարակած տվյալների՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Դուբայն ընդունել է 5,18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ինչը 11%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (4,67 միլիոն զբոսաշրջիկ)։ 2023 թ. կարևոր տարվանից հետո, երբ Դուբայը ընդունեց ռեկորդային 17,15 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, քաղաքի զբոսաշրջության արդյունաբերությունը նոր թափ հավաքեց տարվա առաջին եռամսյակում՝ ...

Կարդալ ավելին »

Toyota-ի շահույթը գերազանցել է 34.4 միլիարդ դոլարը

oyota Motor-ի շահույթը 2023 ֆինանսական տարում կազմել է 5.35 տրիլիոն իեն (34.4 միլիարդ դոլար): Այդ մասին ասվում է կորպորացիայի հրապարակած ֆինանսական հաշվետվություններում: Ցուցանիշը ներառում է նաև Toyota ընկերությունների խմբի անդամ Daihatsu-ի և Hino-ի արդյունքները: Տարվա ընթացքում այն ​​աճել է 96.4%-ով՝ հիմնականում դոլարի նկատմամբ իենի ցածր փոխարժեքի հաշվին: Կոնցեռնի զուտ շահույթն այս ժամանակահատվածում կազմել է 4.9 տրիլիոն իեն (31.5 միլիարդ դոլար), ...

Կարդալ ավելին »
ajax-loader