ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։ NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։
Կարդալ ավելին »Հետաքրքիր փաստեր
NASA․ Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները՝ Juno զոնդով
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Յուպիտերի լուսանկարները, որոնք ամենաորակյալն են գազային այս հսկայի դիտարկումների պատմության մեջ։ Լուսանկարներն արել է Juno զոնդը արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակի կողքով 66-րդ անգամ թռչելիս։ Juno տիեզերանավն արձակվել է 2011-ին և Յուպիտեր է հասել հինգ տարի անց՝ 2016-ին՝ անցնելով 2,735 միլիարդ կիլոմետր տարածություն: Այդ ժամանակից ի վեր զոնդը կանոնավոր կերպով ...
Կարդալ ավելին »ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկագիր: Ըստ ամփոփագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ: Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչակական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը Նուբարաշենն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ...
Կարդալ ավելին »«Ոսկե դուբլ»՝ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերան
Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ «Ոսկե դուբլը» նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: Նիկիտա Սիմոնյան՝ խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի խոշոր սեփականատերերի թոփ 10-ը
Սովորաբար մասնավոր ներդրողների համար դժվար է դառնալ մեծ քանակությամբ բիթքոյնների սեփականատեր: Սա զարմանալի չէ, քանի որ մեկ մետաղադրամն արժե ավելի քան 60,000 դոլար, հետևաբար, բիթքոյնի ամենամեծ սեփականատերերը խոշոր ընկերություններ են: MicroStrategy Առաջին կրիպտոարժույթի ամենամեծ սեփականատերը հանրային ընկերությունների շարքում MicroStrategy-ն է, որը կենտրոնանում է ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակման վրա: Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են Nasdaq բորսայում, որտեղ դրանք կարելի է գտնել MSTR ...
Կարդալ ավելին »Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, հաղորդում է Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: «Հոկտեմբերի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:57-ին, 3869 (S16E76) արևային բծերի խմբի ռենտգենյան ճառագայթների տիրույթում 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է գրանցվել»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։ Ինստիտուտը չի տեղեկացնում, թե արդյոք բռնկումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ և արդյոք այն կառաջացնի մագնիսական փոթորիկ։ Նախորդ անգամ Արեգակի վրա X դասի բռնկում գրանցվել ...
Կարդալ ավելին »Գիզայի բուրգերը կվերածվեն թանգարանի՝ բաց երկնքի տակ
Գիզայի բուրգերը Forever Is Now ցուցահանդեսի համար կվերածվեն թանգարանի՝ բաց երկնքի տակ: Չորրորդ Forever Is Now ցուցահանդեսը կվերադառնա Գիզայի բուրգեր 2024 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ խորհրդանշական վայրը վերածելով բացօթյա պատկերասրահի, որը համատեղում է հին պատմությունը ժամանակակից արվեստի հետ, գրում է Hypebeast-ը։ Ցուցահանդեսի համադրողն է Նադին Աբդել Ղաֆարը։ Ցուցահանդեսին ներկայացված են 12 միջազգային արվեստագետների աշխատանքներ, որոնք օգտագործում են բուրգերը ...
Կարդալ ավելին »«Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ»․ ԿԲ-ն շրջանառում է արծաթե հուշադրամ
2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել ...
Կարդալ ավելին »BioMatSci․ արնահոսությունը մեկ րոպեից քիչ ժամանակում կանգնեցնող գել
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ամերիկացի գիտնականները ստեղծել են հակամիկրոբային գել արնահոսությունը կանգնեցնելու համար։ Մարմնի վնասված մասին այն քսելուց հետո նյութն ընդլայնվում է՝ վերածվելով փրփուրի։ Հետազոտությունը հրապարակվել է Biomaterials Science (BioMatSci) գիտական ամսագրում։ Մասնագետների խոսքով՝ նրանք ձգտել են ստեղծել պարզ լուծում, որը կարելի կլիներ օգտագործել դաշտային պայմաններում, մարդու վնասվելուց անմիջապես հետո։ Ըստ վիճակագրության՝ մահացու ելքերի մեծ մասը կարելի կլիներ կանխել՝ դադարեցնելով արնահոսությունը ...
Կարդալ ավելին »Flight of CR7 և Heart of CR7․ Ռոնալդուի՝ ժամացույցների սեփական շարքը
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Jacob & Co-ի հետ համատեղ իր շքեղ ժամացույցների հավաքածուի թողարկման մասին: Ընտրելու համար կան վեց տարբեր մոդելներ, որոնց գները տատանվում են 29,000 դոլարից մինչև 160,000 դոլար: «Ես միշտ երազել եմ ունենալ իմ սեփական ժամացույցների հավաքածուն։ Jacob & Co. Flight of CR7 և Heart of CR7 մոդելները ոգեշնչված են խաղադաշտում իմ ամենահայտնի պահերից: Հուսով եմ, ...
Կարդալ ավելին »