Հարցազրույցներ

Հանքարդյունաբերությունը՝ «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին․ banks

Թե ինչպիսին է հանքարդյունաբերությունն իրական արտադրական միջավայրում, ուսանողները կարող են բացահայտել «ներսից»: CaseKey Academy-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համագործակցությունը հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ տեսական գիտելիքներից, ձեռք բերել իրական պատկերացում ու կիրառելի պրակտիկ փորձ։ Հուլիսի 30-ին CaseKey կրթական մրցույթի մասնակից ուսանողները Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության գործունեության, կառավարման եւ կայունության վերաբերյալ վերլուծություններ լսեցին անմիջապես կոմբինատի ղեկավարներից, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան իրենց ...

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջինը․ ԶՊՄԿ-ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար

Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար ԶՊՄԿ -ն հանքավայրում տեղադրել է լանջի կայունության ռադար: Հայաստանում առաջին անգամ է կիրառվում նման արժեքավոր սարքավորում։ Գերթանկարժեք և չափազանց կարևոր սարքի տեխնիկական մանրամասները ներկայացնում են մասնագետները:

Կարդալ ավելին »

Կայուն զարգացման նոր փուլում․ Կապանի ԼՀԿ-ն՝ համայնքի ու մարդկանց կողքին

Ներկայացնում է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի կայուն զարգացման հարցերով տեղակալ Հովհաննես Հարությունյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որի գործունեությունը սկսվում է դեռ խորհրդային շրջանից, այսօր ոչ միայն խոշոր արդյունաբերական միավոր է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող կառույց, որը գործուն մասնակցություն ունի Կապան համայնքի զարգացման գործում։ Ընկերության գլխավոր տնօրենի կայուն զարգացման հարցերով տեղակալ Հովհաննես Հարությունյանը պատմում է, թե ինչպես է կոմբինատը վերափոխվում՝ դառնալով ...

Կարդալ ավելին »

Արծվանիկի պոչամբարի գործունեությունը մշտապես գտնվում է ԶՊՄԿ-ի ուշադրության կենտրոնում. իրականացվում են բազմապիսի չափումներ և հետազոտություններ

Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։  Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտտի սպառողներից է և պատրաստ գործակցության․ Վարդան Ջհանյան

Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Sevan Startup Summit 2025համարվում է տարածաշրջանի ամենախոշոր տարեկան հավաքույթը, որը նպաստում է ստարտափների աճին։ Բացօթյա ճամբարային միջոցառումը միավորում է հիմնադիրներին, ներդրողներին և ստարտափների սիրահարներին մեկշաբաթյա կապի և համագործակցության համար։  ի տարբերություն ավանդական ...

Կարդալ ավելին »

Երկրաբանի մասնագիտությունը՝ տնտեսական կայունության գրավական

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ համագործակցության շրջանակում Կապանում անցկացվեց «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը, որին մասնակցեցին հանրակրթական դպրոցների աշակերտները և ֆակուլտետի ուսանողները։ Եռօրյա դպրոցի մասնակից աշակերտները ծանոթացան երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին, իսկ ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում կիրառելու իրենց տեսական գիտելիքները՝ դրանով իսկ առավել լավ պատկերացում կազմելով սեփական մասնագիտության մասին և մանրամասնորեն ծանոթանալով մասնագիտական նրբություններին։ Կարևորելով դպրոց-բուհ-գործատու կապի ...

Կարդալ ավելին »

Կապանի գլխավոր և մայր ձեռնարկությունը՝ զարգացման ու արդիականացման ճանապարհով

Հանքագործի և մետալուրգի օրվա նախօրեին հարցազրույց ունեցանք «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի հետ։ – Պարոն Դանիելյան, «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել եք վերջերս, և այդ կարգավիճակում առաջին անգամ ենք հանդիպում։ Ուստի և՝ ընդունեք մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքները պատասխանատու այդ գործում։ Համաձայնվեք՝ զբաղեցրած բարձր և պատասխանատու պաշտոնով նոր դեմք եք հանքարդյունաբերության ոլորտում, Սյունիքի մարզի տնտեսական վերնախավում։ ...

Կարդալ ավելին »

Հմտանալ և սիրել է աշխատանքը․ ապարաբարձիչի փորձառու օպերատորի սկզբունքը

ԶՊՄԿ-ում հանքային ապարաբարձիչի փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը: Մինչ այդ փորձառություն է ձեռք բերել հանքային այլ տեխնիկաների շահագործմամբ: Պատմում է, որ հսկայի չափերին հարմարվել է, ուշադրություն, հմտությունների զարգացում ու իհարկե` սիրել է պետք աշխատանքը:

Կարդալ ավելին »

Լրագրողական մրցույթ` «Հանքարդյունաբերություն 2025»

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը  հայտարարում են լրագրողական նյութերի ավանդական մրցույթը.Թեմաներ «Կայուն զարգացման խնդիրները և մարտահրավերները հանքարդյունաբերության ոլորտում» «Նորարարական լուծումներ՝  վերականգնվող էներգիայի և կանաչ տեխնոլոգիաների ներդրման հնարավորություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում» «Հայաստանի հանքային ռեսուրսների բացահայտվածությունը և հանքարդյունաբերության ապագան» «Հանքարդյունաբերությունը և համայնքները» Այլ թեմաներ Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը՝  հայկական (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից ...

Կարդալ ավելին »
ajax-loader