Business

Մեր արտահանման խնդիրների 99%-ը գալիս է որակի ստանդարտից, ոչ թե լոգիստիկ պրոբլեմներից. փոխվարչապետ

Եթե մեր կարգավորումները հատկապես  IT ծառայությունների մասով նուրբ, համապարփակ, մտածված չլինեն, վիրտուալ տիրույթում ձևավորվող արտադրանքի ֆինիշինգ կոչվածը ուղղակի մենք չենք տեսնի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչալպետ Մհեր Գրիգորյանը։ «Այդ իմաստով, իհարկե, ֆիզիկական ապրանքների շարժը և արտադրությունը մի հարց է, բայց ես համաձայն եմ, որ պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչ ռեակցիա է տալիս ծառայություն արտադրողը ...

Կարդալ ավելին »

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել  հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ...

Կարդալ ավելին »

Արտահանվող կոնյակի մեծ մասնը համապատասխանում է բոլոր ստանդարտներին. Պապոյան

Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունն ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Հայաստանից կոնյակի արտահանման վիճակագրությունը:  «Ինչպես գիտեք, Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումն օգոստոսին

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը (ներառյալ)։ Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական դաշտային աշխատանքների ժամանակահատվածում։ РБК-ն ավելի վաղ, հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ քննարկվում է խոշոր վառելիքի արտադրողների համար նման էմբարգոյի մեկ ամսով սահմանումը՝ մինչև ...

Կարդալ ավելին »

ԵՏՀ․ 5 ամիսներին բեռնափոխադրումներն աճել են 0,1%-ով

2025 թվականի հունվար-մայիս ամիսներին (նախորդ տարվա համեմատ) ԵԱՏՄ-ում գրանցվել է ինչպես ուղևորաշրջանառության ընդհանուր աճ (2,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (12,9%-ով), Բելառուսում (6,8%-ով), Ղրղզստանում (5,6%-ով) և Ռուսաստանում (1%-ով): Այս ցուցանիշների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Ղազախստանում (13,6%), Ղրղզստանում (10,8%) և Հայաստանում (0,1%-ով): Միության աճի ցուցանիշները կազմել են 0,5%։

Կարդալ ավելին »

Հեռահաղորդակցման օպերատորներն ավելացրել են վճարումները պետբյուջե

Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Կապի օպերատորների շարքում առաջատար տեղը շարունակում է զբաղեցնել «ՎԻՎԱ Արմենիան», ...

Կարդալ ավելին »

Ավելի վառ, ավելի թանկ․ Toyota Tundra 2026

2026 թվականի համար ԱՄՆ-ում թարմացվել է ոչ միայն Sequoia ամենագնացը, այլև Toyota Tundra լիաչափ պիկապը։ Թարմացումները շատ չեն, բայց դրանք վերաբերում են ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ սարքավորումներին։ Միևնույն ժամանակ մեքենայի գինը բարձրացել է․ հիմա ԱՄՆ-ում բազային տարբերակն արժե 41 260 դոլար, ինչը 1170 դոլարով ավելի է: Ինչպես Sequoia-ի դեպքում, Tundra-ի արտաքին ձևավորման գլխավոր նորույթը դարձյալ Wave Maker անվանումը ստացած ...

Կարդալ ավելին »

Ռեկորդ․ Hyundai-ն ավելացրել է եկամուտը 7.3%-ով

Հարավային Կորեայի խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor Co.-ն երկրորդ եռամսյակում ռեկորդային եկամուտ է ստացել, ինչին նպաստել է ավտոմեքենաների վաճառքի աճը։ Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Hyundai-ի եկամուտն աճել է 7.3%-ով՝ տարեկան հաշվարկով՝ հասնելով 48.3 տրիլիոն կորեական վոնի (մոտ 35 միլիարդ դոլար)։ Միևնույն ժամանակ, զուտ շահույթը կրճատվել է 22.1%-ով և կազմել 3.25 տրիլիոն վոն։ Գործառնական շահույթը ...

Կարդալ ավելին »

Brent-ի գներն իջել են

Նավթի գները, առավոտյան բարձրանալուց հետո, չորեքշաբթի օրվա կեսօրին սկսել են չափավոր անկում ապրել, հաղորդում է Интерфакс-ը։ Երևանի ժամանակով 15:00-ի դրությամբ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,48 դոլարով (0.7%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 68,11 դոլարի։ Ներկա պահին WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները NYMEX բորսայում նվազել էին 0,47 դոլարով (0,72%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 64,84 դոլարի։ Նախորդ սեսիայի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Հեղուկ գազի համաշխարհային առևտուրը կաճի 5.5%-ով

Միջազգային էներգետիկ գործակալությունն իր գազի շուկայի զեկույցում բարձրացրել է 2025-ին սեղմած բնական գազի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը՝ նախորդ 5%-ի փոխարեն այն այժմ գնահատվում է 5.5%։ Գործակալությունը եկող տարվա համար ակնկալում է նաև վերջին ութ տարվա ամենամեծ աճը: «2025 թվականի արդյունքներով հեղուկ գազի համաշխարհային մատակարարումները կաճեն 5.5%-ով (կամ 30 միլիարդ խմ-ով), ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հյուսիսային Ամերիկայում դրա արտադրության խոշոր նոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader