Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամսով) արգելք կիրառեց: Ըստ այդմ, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ ...
Կարդալ ավելին »Business
Երբ և ինչ պայմաններով են վերադարձվում հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակը հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելն է: Ըստ գործող կարգի, հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը: Խնդիրն այն է, որ որոշ ապրանքների դեպքում, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, ...
Կարդալ ավելին »Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման ...
Կարդալ ավելին »Wildberries and Russ․ մեկնարկում է ծառայությունների վաճառքը
Wildberries and Russ միավորված ընկերությունը սկսել է ծառայությունների վաճառքն իր հարթակում, Forbes-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Սպասարկման փաթեթները կհամալրեն շուկայում առկա ապրանքների հիմնական կատեգորիաները, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Օգտատերերին հասանելի կլինեն ծառայությունները՝ որպես գործընկերների փաթեթային առաջարկների մաս: Այժմ հարթակում հասանելի է ծառայությունների առաջին փաթեթը՝ «Ճանապարհային օգնություն», որն արժե 1,500 ռուբլի վեց ամսվա համար: Այն ներառում է, ի թիվս ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պլանավորում է պատժամիջոցներ սահմանել ռուսական տասնյակ լցանավերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթատար 45 լցանավերի, 50 ֆիզիկական անձանց և 30 ընկերությունների դեմ: Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, օգնել են ռուսական ընկերություններին շրջանցել պատժամիջոցները։ Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը որոշ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո։ Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում Եվրահանձնաժողովն առաջարկում է ցուցակում ...
Կարդալ ավելին »Հուսամ՝ հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կհասնի ռեկորդային 14-16 մլրդ դոլարի․ ՌԴ դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալները կհասնեն ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի։ Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 2024 թվականին գրանցված տնտեսական դինամիկայի վերաբերյալ։ «Ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը պետք է սկսել նրանից, որ դրանց դինամիկ զարգացման կատալիզատորը ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ մարզեր և Երևան
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,643: 2024թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 1,598 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 34․4%-ը: Կոտայքում իրականացվել է 792 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 17․1%-ը: Արարատում իրականացվել է 416 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9%-ը: Արմավիրում իրականացվել է 380 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »Հայաստանից Չինաստան ոգելից խմիչնքերի արտահանման համար սահմանվում են արտոնյալ պայմաններ
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրուրդը Չինաստանից վերադարձել է կարևոր ձեռքբերումներով։ Հրավիրած ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հաջողություններ են գրանցել տարբեր ուղղություններով՝ հայկական ապրանքների արտահանում Չինաստան՝ արտոնյալ պայմաններով, չինացի գործարարների այց Հայաստան, հուշագրի ստորագրում և այլն։ «Սկսեմ նոյեմբերի սկզբին Շանհայում կայացած Сhina International import expo 2024 (CIIE) խոշոր միջազգային ցուցահանդեսից, որին մասնակցում էր 158 երկիր, այդ ...
Կարդալ ավելին »Ովքե՞ր կարող են Duty free-ում խանութ ունենալ. փոխվում է տրամաբանությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց «Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը»: Մշակված նախագծով սահմանվում են նախաորակավորման այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող անձինք, ինչպես նաև սահմանվել է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝ մրցույթի տարրերով։ Մասնավորապես, առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի ...
Կարդալ ավելին »6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց Հայաստանի տարածք խոզերի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառել և հաստատել ներմուծման ընթացակարգը: Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում ՀՀ տարածք ներմուծվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որի պահանջարկի գրեթե ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ