Չինաստանի խոշորագույն պետական նավթային ընկերությունները, այդ թվում՝ Sinopec-ը և PetroChina-ն, ինչպես նաև ավելի փոքր մասնավոր ընկերություններ չեղարկել են Ռուսաստանից վառելիքի որոշ առաքումներ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հոկտեմբերի վերջին պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Չինաստանը չեղարկել է օրական ընդհանուր առմամբ 400 000 բարելի գնումները, որը կազմում է Ռուսաստանի կողմից Չինաստան օրական մատակարարվող ...
Կարդալ ավելին »Business
Հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով
Հայաստանից արտահանումը հունվար-օգոստոսին նվազել է 48.8 տոկոսով, սակայն միայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 6.8 տոկոսով: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Հունվար-օգոստոս ամիսներին ապրանքների արտահանումը նվազել է 48.8 տոկոսով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումը: Իսկ հայկական ծագման ...
Կարդալ ավելին »Չինաստանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ առևտրային անհամաձայնությունների կարգավորումը
Չինաստանի իշխանությունները լիովին հասանելի են համարում ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական ոլորտում առկա տարաձայնությունների կարգավորման նպատակը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առեւտրի նախարար Վան Վենտաոն։ «Վերջին օրերին բոլորը մեծ ուշադրություն են դարձնում չին-ամերիկյան առեւտրատնտեսական հարցերին»,- ընդգծել է նա Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ գումարման կենտրոնական կոմիտեի չորրորդ լիագումար նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական խորհրդակցությունների նախորդ չորս փուլերը համոզիչ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-բիզնես գործընկերային քննարկում՝ մաքսային վարչությունում
ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Համատեղ քննարկվել են մաքսային ընթացակարգերի հետագա բարելավմանն ուղղված հարցեր։ Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում՝ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը կարևորել է մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների դերն ու ակտիվ մասնակցությունը գործընթացներին։ Հանդիպմանը խոսել են արտաքին տնտեսական ...
Կարդալ ավելին »OPEC-ը պահպանել է նավթի պահանջարկի կանխատեսումը 2025-2026-ի համար
OPEC-ը 2025 թվականի համար նավթի պահանջարկի աճի տեմպերի կանխատեսումը պահպանել է օրական 1.3 միլիոն բարելի մակարդակում, իսկ 2026 թվականի համար՝ 1.38 միլիոն բարելի մակարդակում: Նոր զեկույցում մասնագետները չեն փոփոխել նավթի պահանջարկի ընդհանուր գնահատականները՝ պահպանելով դրանք հետևյալ մակարդակներում․ 2024 թվական՝ օրական 103.84 միլիոն բարել, 2025 թվական՝ օրական 105.14 միլիոն բարել, 2026 թվական՝ օրական 106.52 միլիոն բարել։ Միաժամանակ, նավթի համաշխարհային պահանջարկի եռամսյակային ...
Կարդալ ավելին »588.3 հազար ավտոմեքենա․ BMW-ի վաճառքն ավելացել է
Գերմանական ավտոարտադրող BMW AG-ն 2025 թվականի երրորդ եռամսյակում վաճառքի աճ է արձանագրել 8.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 588.3 հազար ավտոմեքենայի։ Ինչպես նշված է BMW-ի հաղորդագրության մեջ, Եվրոպայում վաճառքներն աճել են 9.3%-ով, այդ թվում՝ Գերմանիայում՝ 12.3%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 24.9%-ով։ Ասիայում խմբի վաճառքները չեն փոխվել, սակայն Չինաստանում արձանագրվել է 0.4% անկում։ BMW-ի վաճառքները երրորդ եռամսյակում աճել են 5.7%-ով, MINI բրենդինը՝ ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն մինչև 2028-ը կդադարեցնի ռուսական նավթի ռւ գազի ներմուծումը
ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը։ Համաձայնեցված ծրագրի մասին հայտնում է Reuters-ը։ Հոկտեմբերի 8-ին միության դեսպանները փակ հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել ռուսական էներգակիրներից հրաժարվելու պլանի իրագործումը։ Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է օրենքի նախագիծը ուղարկել նախարարներին՝ հոկտեմբերի 20-ի նիստում այն հաստատելու համար։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ գրեթե բոլոր երկրները աջակցել են նախագծին՝ չնայած ...
Կարդալ ավելին »Մինչև 2027-ը Amazon-ը 1 միլիարդ եվրո կներդնի Բելգիայի լոգիստիկ ոլորտում
Amazon.com Inc.-ը նախատեսում է մինչև 2027 թվականի ավարտը ներդնել 1 միլիարդ եվրո Բելգիայում: Այս մասին հաղորդում է L’Echo թերթը։ Ներդրումները կուղղվեն լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանը Bpost փոստային օպերատորի և տեղական փոքր ու միջին բիզնեսների հետ։ Ընկերությունը նպատակ ունի կատարելագործել մատակարարման շղթաները՝ հնարավորություն տալով հաճախորդներին ստանալ պատվերը նույն օրը։ Այս մասին թերթը գրում է՝ հղում անելով Amazon-ի Բելգիայի ...
Կարդալ ավելին »Ալյումինի գործարանում հրդեհի պատճառով Ford-ը կարող է կորցնել մինչև 1 միլիարդ դոլար
Նյու Յորքում գտնվող ալյումինի գործարանում տեղի ունեցած հրդեհը, որը, ինչպես սպասվում էր, կհանգեցնի Ford Motor ընկերության F-150 պիկապների արտադրության դադարեցմանը մի քանի ամսով: Սրա հետևանքով ընկերությունը կարող է զրկվել մինչև 1 միլիարդ դոլար շահույթից։ Այսպիսի կանխատեսում են արել Evercore ISI-ի վերլուծաբանները։ Novelis ընկերության ալյումինի գործարանում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հրդեհը խաթարել է արտադրության զգալի մասը մինչև 2026 թվականի առաջին եռամսյակը, ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 40.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 31,554.7 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 40.4%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ