Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր մասնակցեց երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը մեկնարկեց ականավոր երկրաբան Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։ Միջոցառման ընթացքում, ի թիվս ոլորտի այլ ներկայացուցիչների, Հայկ Ալոյանը հանդես եկավ նաև զեկույցով, որը նվիրված էր մետաղների համաշխարհային պահանջարկի վրա գիտության զարգացման ազդեցությանը: Հայկ Ալոյանն իր զեկույցում շեշտեց գիտության հետ արդյունավետ ...
Կարդալ ավելին »Պաշտոնական
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին
ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ և ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ մշտապես գործակցել ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5%, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։ Արտաքին ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը. դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է: «Նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարանը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար: Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում է, որ ...
Կարդալ ավելին »Ավելացնել ոսկու և այլ օգտակար հանածոների արդյունահանումը. կարգադրություն Սպիտակ տնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ավելացնել ոսկու, ուրանի, պղնձի և այլ նմանատիպ հանքանյութերի արտադրությունը՝ փորձելով նվազեցնել այդ ապրանքների ներմուծումից կախվածությունը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Դրանում նշվում է, որ «ԱՄՆ-ն ունի բնական ռեսուրսների հսկայական պաշարներ, որոնք կարող են ստեղծել աշխատատեղեր, խթանել տնտեսական աճը և զգալիորեն նվազեցնել կախվածությունը օտար երկրներից»: «Օգտակար հանածոների կայուն և մատչելի մատակարարումը էական նշանակություն ...
Կարդալ ավելին »Առանձնացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հանդիպել է աշխատակիցների հետ
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, խոստացածի համաձայն, շրջել է հիմնական արտադրամասերում և լսել է աշխատակիցներին հուզող հարցերը, հայտնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ ընկերության ղեկավար անձնակազմն արդեն իսկ առանձնացրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և տեղում աշխատակիցներին ներկայացրել կատարվելիք փոփոխությունները: Աշխատակիցների հետ հանդիպումները կլինեն շարունակական և համակարգված։
Կարդալ ավելին »Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 ...
Կարդալ ավելին »Նոր վճարային կարգով աշխատավարձերի անհավասարությունները կվերանան․ ԶՊՄԿ պաշտոնյա
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացնում է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան։ Մանրամասները՝ տեսնյութում․
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միությունն անդամակցեց ՀԳՀՄՏ-ին
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Վահագն Համբարձումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀԳՀՄ Խորհրդի 2025թ.-ի առաջին հերթական նիստը։ Նիստին առկա ձևաչափով մասնակցում էին ՀԳՀՄ Խորհրդի 18 անդամներից 13-ը։ ՀԳՀՄ նախագահը Խորհրդի անդամներին ներկայացրեց ՀԳՀՄ թիմի կողմից տարբեր ուղղություններով իրականացրած աշխատանքները, այդ թվում նաև` նախօրեին «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միություն» գործատուների միության ՀԳՀՄ-ին անդամակցման նպատակով համատեղ նախաձեռնած քննարկման արդյունքները: Վահագն ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպել է ՏԿԵՆ նախարարի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։ Օրակարգային հարցերից էր նախարարի հետ գործակցության ձևաչափը։ Դավիթ Խուդաթյանի հետ քննարկվեց նաև ՀՀՄՄ-ան նախաձեռնած հանքարդյունաբերության ոլորտի ֆորումի՝ Mining forum-ի նպատակները, անցկացման անհրաժեշտությունը։ Խոսվեց Միության կողմից նախորդ տարի իրականացված Mining forum-2024-ի արդյունքների, ազդեցության և ...
Կարդալ ավելին »