Պաշտոնական

Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ բաց է․ Teghout Mining

Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհը բաց է, տեղեկացնում է Teghout Mining-ի ֆեյսբուքյան էջը։ ««Թեղուտ» ՓԲ Ընկերության աշխատակիցների կողմից իրականացված հրատապ վերականգնման աշխատանքների արդյունքում` Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ անցանելի է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ։ Այսպես, 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 100,7% (2023թ. նույն ժամանակահատվածի 98,9% – ի դիմաց)։ Դա դիտվել է 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական հատվածի տարեկան աճի 2,4%-ից մինչեւ 26,8% կտրուկ արագացման ֆոնին՝ ապահովելով 953.3 մլրդ դրամ (2.4 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2024թ. ...

Կարդալ ավելին »

Ճանաչողական շրջայց՝ Teghout Mining-ում

«Թեղուտ» ՓԲ Ընկերությունը հերթական ճանաչողական շրջայցն էր կազմակերպել, այս անգամ` Լոռու մարզի «Քարկոփի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտների և ուսուցիչների համար, տեղեկացնում է Teghout Mining-ը։ Այցելությունը կրում էր ճանաչողական և ուսումնադաստիարակչական բնույթ, որի ընթացքում ներկաներն ականատես եղան հանքաքարի արդյունահանման ամբողջ պրոցեսին, ծանոթացան Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքներին, եղան պոչամբարում։ Նման հետքարքիր, հագեցած և տպավորիչ շրջայցերը կրում են շարունակական բնույթ և օգնում են ապագա ...

Կարդալ ավելին »

Սեւ և գունավոր մետաղների արտահանման արգելքը երկարաձգվեց մինչեւ 2025-ի հունվարի վերջ

Կառավարությունն իր հերթական նիստում որոշեց սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքը, որի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսի 29-ին, երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 30-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրեր չկան եւ հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի արբիտրաժը ՀՀ-ի դեմ, հարևան երկրների ազդեցությունը մեր շրջակա միջավայրի վրա․  միությունը քննարկում անցկացրեց

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անցկացրեց երկխսություն ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Հերթական քննարկմանը ներկա էին նաև բուհերի գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակը բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցությունն է՝ դրանք համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա կարևորեց նման հանդիպումները՝ դիտարկելով դրանք որպես պետության առջև ծառացած մարտահրավերներին ...

Կարդալ ավելին »

Միջազգային գործակցության նոր հնարավորություններ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և կանադական «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության հիմնած «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ համագործակցության շրջանակում ֆակուլտետ այցելեցին ընկերության ներկայացուցիչները։ Հյուրերին ողջունեց և արդյունավետ համագործակցություն մաղթեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը: «Ֆրեմոնտ Գոլդ ԷլԹիԴի» ընկերության խորհրդի անդամ, երկրաքիմիկ, կանադական Օնտարիոյի համալսարանի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Լուիս Արտեագանը հանդես եկավ դասախոսությամբ, ինչից հետո մասնագիտական քննարկում ծավալվեց ֆակուլտետի դասախոսների և բանախոսի միջև: Տորոնտոյի ֆոնդային ...

Կարդալ ավելին »

Պորտալ՝ հանքարդյունաբերության տվյալների հասանելիության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ-համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...

Կարդալ ավելին »

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բարձր գնահատական է շնորհել Հայաստանին

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում մեր երկրին շնորհել է 89,5 միավոր (100 հնարավորից)՝ 2019թ․ ԱՃԹՆ ստանդարտն իրականացնելու գործում: Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը: Ընդհանուր միավորն իրենից ներկայացնում է երեք բաղադրիչների՝ շահագրգիռ կողմերիներգրավվածության, թափանցիկության և արդյունքների ու ազդեցության համար ստացած միավորների միջին գնահատականը: ԱՃԹՆ-ի միջազգային պաշտոնական կայքում ...

Կարդալ ավելին »

Երկրաբանական գիտությունների ինստիտուտը՝ «Գիտություն» ցուցահանդեսին

«Գիտություն» ցուցահանդեսին Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ներկայացել է սեփական տաղավարով։ Այդ մասին հաղորդում է ինստիտուտի ֆեյսբուքյան պաշտոնական կայքը՝ հրապարակելով լուսանկարներ միջոցառումից։

Կարդալ ավելին »
ajax-loader