Պաշտոնական

Ինչն է փոխվել եկամուտների հայտարարագրման համակարգում

ՀՀ հարկային օրենսգրքում իրականացվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին։ Ներկայացնում ենք հիմնական փոփոխությունները. Քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա։ Այսինքն՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերում սպասարկվել է 5․28 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,275,946 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 406,386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5,052,439-ը ֆիզիկական անձինք են, իսկ 223,507-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակըկազմել է 11,268,315։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,201,908-ով կամ 11.9%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,619,185-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

Հերթական միջազգային ISO 14001 հավաստագիրը՝ Կապանի ԼՀԿ-ում

Կապանի լեռնահարստացման կոմբինատը տեղեկացնում է ընկերությունում ներդրված միջազգային ISO 14001 բնապահպանության կառավարման համակարգի հերթական հաջող հավաստագիրը հաստատող վերահսկիչ աուդիտի անցկացման մասին։ ISO 14001:2015 միջազգային ստանդարտի պահանջներով բնապահպանության կառավարման այս համակարգը ընկերությունը, համաձայն միջազգային առաջադեմ փորձի կիրառման իր առաջնահերթության, ընդունել է որպես շրջակա միջավայրի կառավարման ստանդարտ, որը ակրեդիտացված կազմակերպությունների միջոցով պարբերաբար ենթարկվում է սերտիֆիկացիոն աուդիտի։ Համաձայն աուդիտորական «Բյուրո Վերիտաս» միջազգային ընկերության ...

Կարդալ ավելին »

Lydian Armenia-ն տոնում է հիմնադրման 20-ամյակը

Հոկտեմբերի 14-ը Lydian Armenia-ում հոբելյանական է․ նշում ենք մեր ընկերության հիմնադրման 20 ամյակը։ 20 տարի առաջ մեկնարկած պատմությունը երբեք չհուսահատվելու և միշտ առաջ շարժվելու, միասին դժվարին իրավիճակները հաղթահարելու և հաջողությունները կիսելու մասին է, մարդու և մարդու համար արժեք ստեղծելու մասին է։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան շնորհավորում է մեր գործընկերոջը և մաղթում հաջող, չընդհատվող աշխատանք, որը կնպաստի պետության զարգացմանը։

Կարդալ ավելին »

Ցեմենտի արտադրությունը նվազել է 10.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 609.7 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 10.4%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 45%-ով և կազմել 144,989.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 14.5%-ով և կազմել է 1,236,241.9 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 5.5%-ով՝ կազմելով 18,460.5 տոննա։ Կրի արտադրությունը աճել ...

Կարդալ ավելին »

Պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 8.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 185,654.7 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 8.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 6.7%-ով և կազմել 7,487.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 13%-ով՝ կազմելով 9,927.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 32.6%-ով և կազմել 1,977.6 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը՝ COP 17-ին ընդառաջ․ ոլորտում կենսաբազմազանության պահպանության ծրագրի մրցույթ

Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը ( Mining Armenia Forum)։ Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։ Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։ Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը կրթության և տնտեսության լոկոմոտիվ է. վարչապետը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին

Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու և քննարկելու համար։  «Ընդհանրապես հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս ...

Կարդալ ավելին »

Մինչև 2027-ը կթվայնացվի հանքարդյունաբերական ոլորտը և կփնտրեն նոր հանքավայրեր

Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը որոշակի մարտահրավերների է բախվում իր իրականացման ճանապարհին, սակայն հարկ է վերահաստատել կառավարության հստակ հանձնառությունը դրա իրականացման հարցում։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի ընթացքում պանելային քննարկման ժամանակ վարչապետի ասածին անդրադարձավ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը։ «Մենք ստեղծել ենք շատ լավ հարթակ, որին մասնակցում են ինչպես ...

Կարդալ ավելին »

Հայաստանում քարի դեֆիցիտ կա. վարչապետը՝ Mining Armenia Forum 2025-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով համաժողովում նշել է, որ շինարարության տեմպերի ակտիվացման, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել է, որ մեր երկրում քարի դեֆիցիտ կա։ «Մենք, օրինակ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի ...

Կարդալ ավելին »
ajax-loader