Նախագծեր

Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Հայ – ֆրանսիական  համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը  Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը  ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։  Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական ...

Կարդալ ավելին »

«Սյունիք-Քաջարանը» փոքրիկ ֆուտբոլասերներին հրավիրում է անվճար մարզվելու

«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերների, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում: Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր ...

Կարդալ ավելին »

Շնորհակալություն արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին. «Սույնով շնորհակալություն եմ հայտնում Ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների, գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։ Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։ Բոլոր շահագրգիռ ...

Կարդալ ավելին »

Նոր ջերմոցներ` աճանանցիներին․ ԶՊՄԿ-ն 7 մլն դրամ է հատկացրել

ԶՊՄԿ- ն 7 մլն դրամ է հատկացրել աճանանցիների ջերմոցային ծրագրի իրականացման նպատակով։ Աճանանցիները կտիրապետեն նաև ջերմոցային տնտեսության զարգացման հմտություններին: Մանրամասները` ռեպորտաժում։

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն մոտ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի բուժհաստատություններին

ԶՊՄԿ-ն 2024 թ. շուրջ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի մարզի բուժհաստատություններին: Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ բժշկական կենտրոնները կարողանում են հրավիրել մասնագետներ, վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ: Մանրամասները` տեսանյութում:

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հյուրընկալել է «Հայաստան-Իրան» աշխատաժողովի մասնակիցներին

Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի նախաձեռնող՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետները այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: «Մեր հյուրերը և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան ԶՊՄԿ արդյունաբերական ամբողջ ցիկլին, շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին: Հյուրերն ականատես եղան հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային ...

Կարդալ ավելին »

Ինտերակտիվ կրկեսային շոու՝ Քաջարանի մշակույթի պալատում

Քաջարանի մշակույթի պալատում փոքրիկների համար զվարճալի ինտերակտիվ կրկեսային շոու ծրագրով հանդես եկան ծաղրածուները, ակրոբատները, էկվիլիբրիստները, աճպարարները։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ հաճելի անակնկալ էր պղպջակ շոուն, որը շատ դրական էմոցիաներ պարգևեց փոքրիկներին, իսկ առավել ակտիվ մասնակիցները արժանացան նվերների։

Կարդալ ավելին »

Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ և մասնակցությամբ Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրերը։ Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Երկու օր շարունակ այցելուները ծանոթացան Հայաստանի ու Հնդկաստանի մշակույթին, ազգային պարերին, ճաշակեցին միմյանց ավանդական ուտեստները։ Ծրագիրն իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոնի» նախաձեռնությամբ։

Կարդալ ավելին »

Teghout Mining-ի այգու առաջին պտուղները՝ աշնանային բերքահավաք

Teghout Mining-ն աշնանային մրգերով ծանրաբեռնված պտղատու ծառերի լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։ ««Թեղուտ» ընկերության նորատունկ այգին ամենօրյա խնամքի արդյունքում արդեն տալիս է իր առաջին պտուղները»,- նշված է կից հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »
ajax-loader