Հասարակություն

Գազամատակարարման դադարեցումներ Գեղարքունիքում, Սևանում և Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեն այսօրվանից գործարկում է թեժ գծի նոր համարներ

Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ Մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։ Նախկին՝ 011 621 769 հեռախոսահամարը կդադարի գործել։  «Հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական փաստաթղթերը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են urban.e-gov.am թվային հարթակով՝ թեժ գծի օպերատորները կպատասխանեն նաև գործընթացին առնչվող հարցերին։ Հարթակի վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

34-րդ հորիզոնական․ ՀՀ-ն բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով :   Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43–րդ հորիզոնականը: Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։  Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114–րդն է, նախորդ տարի 103–րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167–րդն է՝ 2024–ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159–րդն է՝ նահանջելով 1 ...

Կարդալ ավելին »

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի  նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը`  ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: ...

Կարդալ ավելին »

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով  դարձավ երկրորդ տեղակալ։  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից ներմուծված առաքանիից հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» թմրամիջոց

ետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի  մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: ՊԵԿ-ից հայտնում են, որ բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է նաև ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։  Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք »-ի իր էջում կատարած գրառմամբ։  «Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը»,- գրել է Փաշինյանը: 

Կարդալ ավելին »

Երևանում կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանում մայիսի 3-ին կիրականացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  «Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից. ՆԳՆ

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ ✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ ...

Կարդալ ավելին »

Ոսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հեղինե Թադևոսյանին պատկանող լավաշի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արագածոտնի  մարզ, գ. Ոսկեվազ): Հայտնում են ՍԱՏՄ-ից:   Մասնավորապես՝     – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելը, ...

Կարդալ ավելին »
ajax-loader