Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 173 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել ՝ 14 մարդ

Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ ...

Կարդալ ավելին »

Մարմարիկում երկու տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։   Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել են որոնողական աշխատանքները: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում ...

Կարդալ ավելին »

Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Հարգելի՛ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի ...

Կարդալ ավելին »

Ստեփանավանի փայտամշակման սղոցարանններից մեկում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց:48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա նաև ներկայացրել ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ ...

Կարդալ ավելին »

Քաջարան-Ագարակ ճանապարհին կկառուցվի 17 կամուրջ

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ կառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 17 կամուրջ, 5 փոխհատում։ 6 կամուրջ գտնվում է բետոնացման փուլում, 11 կամրջի վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Այd մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի հիմքերից մեկը, ըստ նախագծի, համընկել և կառուցվում է գործող Մ-2 ճանապարհի վրա։ Կապալառու կազմակերպությունը մինչ տրանսպորտային հանգույցի շինարարության մեկնարկը կառուցել ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն 2026-ից շրջանառությունից կհանի 2-րդ սերնդի թղթադրամները

Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։   Ներկայում 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, եւ շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ եւ 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարույր Սեւակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ն իր շրջանավարտներին հրավիրում է մասնակցելու առաջին անգամ կազմակերպվող ֆորումին

Երևանի պետական համալսարանում մայիսի 15-16-ին  առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և գործակցության հարթակ, ինչի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Ինչպես տեղեկանում enq ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակում ...

Կարդալ ավելին »

Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության համար. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ իրականացման նպատակով սահմանվում են նոր կարգավորումներ, արգելվում է սպառողի նկատմամբ ցանկացած մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը:   «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »

Երևանի Փոքր Կենտրոնում կբացառվեն էլեկտրաէներգիայի անջատումները․ ՀԷՑ-ի նոր ծրագիրը

ՀԷՑ-ը ներկայացրել է ներդրումային ծրագիր, առաջինը Փոքր Կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրն է, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով Երևանի ներդրումային ծրագրի՝ 2024 թվականի հաշվետվությունը և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք ծրագրերը: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կմ մալուխ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader