Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքների ժամանակին եւ անխափան կազմակերպումը: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, հանդիպման ընթացքում մարզպետը շեշտել է, որ մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված ...
Կարդալ ավելին »Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի
Հայաստանի Հանրապետությունում մարտի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են ...
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանը Սյունիքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը: Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Կարդալ ավելին »Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմը տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքի վիճակը ծանր է
Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ըմիջին ծանրության, 1-ը բավարար: Ավելի վաղ ...
Կարդալ ավելին »Մեկնարկում են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը: «Բենֆիկա»-ն տանը կընդունի «Բրյուգե»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «Բրյուգե»-ն նվազագույն հաշվով: Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ կխաղա Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: «Մեղուները» թիմերի առաջին հանդիպմանն առավելության էին հասել նվազագույն հաշվով: Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Կարդալ ավելին »Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով վիրավորցած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի մարտի 5-ի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
Կարդալ ավելին »51-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ.-ի մարտի 6-ին ժամը 13:30-ի սահմաններում Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նա թողնելով կնոջն անօգնական վիճակում՝ հեռացել է: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, ...
Կարդալ ավելին »Կարմրուկի դեպքերի թիվը հասել է 29-ի. հոսպիտալացված է 15 քաղաքացի
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների ...
Կարդալ ավելին »