ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 24-ից մայիսի 1-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 288 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 146, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Օ-դը-Ֆրանսը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը
Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի իրավունքների և մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Երևանում Արցախի ներկայացուցչությունում այս մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին Օ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը և Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Լուսանկարները՝ Հայկ ԲադալյանիՖրանսիայից ժամանած պաշտոնյաները միջազգային հանրությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակարգի դեմ, քանի դեռ Բաքուն հրաժարվում է կատարել Լաչինի միջանցքով մարդկանց ...
Կարդալ ավելին »Մարտին 34 հարկ վճարող խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով 34 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 16.3 մլն դրամի չափով տուգանք: Կառույցը ներկայացրել է նաեւ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։
Կարդալ ավելին »383 դեպք, 111-ը՝ արտակարգ․ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալները
Ապրիլի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 383 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 43, փլուզման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթյունի, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 7, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ ...
Կարդալ ավելին »Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ «Այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որը մեր կարևորագույն խնդիրներից է։ ...
Կարդալ ավելին »ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանում
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ակդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։ Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Կարդալ ավելին »Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց: Խորհրդարանը կքննարկի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում է նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ...
Կարդալ ավելին »Ոստիկանները հայտնաբերել են 70-ամյա կնոջ հեռախոսը գողացած երիտասարդին
Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին ապրիլի 11-ի ցերեկը Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք են տելն ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվել է ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, ...
Կարդալ ավելին »Հայաստանը կոչ է արել «Ֆորմուլա 1» մրցաշարին ընդառաջ դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը ԼՂ-ում
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է ...
Կարդալ ավելին »Կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ. նախարար
Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի զեկուցմանը: Հովհաննիսյանը հիշեցրել է, ...
Կարդալ ավելին »