Ոստիկանները հայտնաբերել են 70-ամյա կնոջ հեռախոսը գողացած երիտասարդին

Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին ապրիլի 11-ի ցերեկը Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք են տելն ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվել է ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ խաբեությամբ տուն մտել և հեռախոսը գողացել էր էջմիածինցի 30-ամյա մի երիտասարդ:

«Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ էլ բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը վաճառել է Էջմիածնի վաճառակետերից մեկում: Հետագա միջոցառումների շնորհիվ գնորդը հեռախոսը ներկայացրել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader