Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե որ դեպքում Երևանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն հեղինակություն ունի անդամ երկրների մեջ, ինչը ցույց է տալիս դրա արդյունավետությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հայաստանում մոլորված ադրբեջանցիներ այս պահին չկան. Փաշինյան
Հայաստանում այս պահի դրությամբ չկան ադրբեջանցիներ, որոնք երկրում են հայտնվել մոլորվելու հետևանքով: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հաստատում եմ, որ կա ըմբռնում, որ մոլորվելու հետևանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան: Բայց նաև հաստատում եմ, որ այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցիները չկան: Բոլոր ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում ...
Կարդալ ավելին »86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները. ՀՀ վարչապետ
«Այո, 86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները, որովհետև 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է նաև Արծվաշենը»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ 86 հազար 600 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքի մեջ ներառվա՞ծ են «ադրբեջանական անկլավները»: Վարչապետը նկատեց՝ սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 22-ի ցերեկը, 24-27-ը հնարավոր է, 23-ին սպասվում ...
Կարդալ ավելին »Թուրքիայում մահմեդական հոգևորականը ատելության խոսք է կիրառել հայերի դեմ
Թուրքիայում մահմեդական հոգևորականը ատելության խոսք է կիրառել հայերի դեմ Ermenihaber. Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահեմդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։ Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․ «Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու ...
Կարդալ ավելին »Մայիսի 19-21-ը Երևանում ծնվել է 136 երեխա
Մայիսի 19-21-ը Երևան քաղաքում ծնվել է 136 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս 4-ը հասել է Երևան
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը՝ նշելով, որ դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել հ. 10 երթուղին: Հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի, երթուղում կկատարվի փոփոխություն. մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի ...
Կարդալ ավելին »«Ասում եք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց, ինքնորոշում որտեղի՞ց». Նիկոլ Փաշինյան
«Ասում եք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց։ Ինքնորոշմանն էլ եմ անդրադարձել՝ ինքնորոշում որտեղի՞ց»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի հարցից։ Վարչապետն ընդգծեց, որ այսօրվա աշխարհքաղաքական վիճակում տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ ըստ կարևորության սկզբունքը և հետո նոր մյուս սկզբունքներն են շարվում։ «2018թ․ դրությամբ հնարավոր չէր լիարժեք ...
Կարդալ ավելին »ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում։ Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Կարդալ ավելին »Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության ...
Կարդալ ավելին »