ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Այդ մասին հայտարարվել է մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման:
Կարդալ ավելին »Ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545- ով
2022 թվականին նախորդ տարվա համեմատ ավտովթարների զոհերի թիվը պակասել է 47-ով, իսկ վիրավորներինը՝ 545-ով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «Թեև արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կանխատեսված 3600-ից ավել է եղել 698-ով, ընդհանուրը՝ 4298, իսկ ծանր հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներինը կանխատեսված 12-ից՝ ...
Կարդալ ավելին »Հարցաքննվել են պաշտոնատար անձինք. ՔԿ-ն՝ Ցեղասպանության թանգարանի հարակից տարածքում թղթերի այրման մասին
Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ մայիսի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները
Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Որոշվել ենք աղբավայրում ...
Կարդալ ավելին »Մտքների ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթում կանեն. Ավինյանը՝ կենտրոնի ծառահատման մասին
Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: Այդ մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքին: Նա նաև դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել: «Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, ...
Կարդալ ավելին »Ռոմանտիկ եղանակ․ սպասվում է ջերմ շաբաթ՝ երեկոյան անձրևներով
Երևանում մայիսի 29-ին կեսօրից հետո, մայիսի 30-ի գիշերը, 31-ին սպասվում է, մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մարզերում մայիսի 29-ի ցերեկը, մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը, հատկապես գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին ...
Կարդալ ավելին »Մշակութային խաչմերուկ. Վրաստանի և Իրանի արվեստագետները վարպետաց դասեր կանցկացնեն Հայաստանում
Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից և Իրանից Հայաստան ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ և հանդիպումներ կանցկացնեն Հայաստանում։ Կենտրոնն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին, հանդիպելու և փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։ ...
Կարդալ ավելին »Տեղ գյուղում մոտ 50 տնտեսվարող սեփական հողատարածք գնալու հնարավորություն չունի. մարզպետ
Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաև այն հատվածների, որտեղ տեղակայվել և ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել ...
Կարդալ ավելին »Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի գործակցության հուշագիր
Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել ՌԴ այցելության շրջանակում Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ հանդիպման ժամանակ։ «Քննարկելով համագործակցության ոլորտներն ու ուղղությունները, կարևորելով երկու համալսարանների ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերը, համատեղ կրթական ...
Կարդալ ավելին »