Բոլոր կողմերը շահագրգռված են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների արագ ռեժիմով փոխանակման իրականացմամբ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանք է տարվում կոնկրետ անուններով փոխանակման ուղղությամբ։ Քանի որ խոսքը հազարի դիմաց հազարի մասին է, ապա, իհարկե, սա որոշակի ժամանակ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Կառավարության և ԱԺ շենքերում անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է
Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված ...
Կարդալ ավելին »Մաքենիսում կրթահամալիր է կառուցվում
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, «Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի» պատվիրատվությամբ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում 2025 թվականի մարտ ամսից մեկնարկել և ընթանում են 280 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքները ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Մաքենիսի կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Կրթահամալիրը բաղկացած է լինելու 200 ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների մասին։ Այդ մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։ Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Գանձակի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել միջազգային մրցույթներում
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի մշակույթի տան սաները մրցանակների են արժանացել միջազգային մրցույթներում։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գանձակի մշակույթի տան «Նկարչություն» բաժնի վեց սաների աշխատանքներ ցուցադրվել են Բուենոս-Այրեսի Ազգային ժամանակակից թանգարանում։ Աշխատանքների հեղինակները նաև «Յունիվերս Արտ» միջազգային մրցույթի մրցանակակիրներ են։ Ցուցադրությունները շարունակվելու են Արգենտինայի այլ քաղաքներում ևս, իսկ մասնակիցները ստանալու են մասնակցության վկայականներ։ Ցուցահանդեսին աշխատանքներ են ներկայացրել Միլենա Կարապետյանը, Դիանա ...
Կարդալ ավելին »Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն բարձր ճշգրտության կառավարվող ռումբեր կմատակարարի Լեհաստանին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Լեհաստանին խոշոր խմբաքանակով GBU-39/B բարձր ճշգրտության կառավարվող ռումբերի վաճառքին: Այդ մասին հաղորդել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը (DSCA): Լեհաստանի իշխանությունները հայտ են ներկայացրել ընդհանուր 180 միլիոն դոլարի 1400 ռումբ, ինչպես նաև սպառվող նյութեր, պահեստամասեր, բաղադրիչներ և դրանց հետ կապված սարքավորումներ գնելու համար: «Վաճառքը կբարելավի Լեհաստանի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ մեծացնելով օդ-երկիր ...
Կարդալ ավելին »Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ հարցում Հանրապետական կուսակցության ...
Կարդալ ավելին »Համլետ Լևոնյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Ռուբեն Պապյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Ռուբեն Պապյանը՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այդ մասին տեղեկանում ենք նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Համլետ Լևոնյանին ...
Կարդալ ավելին »Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են 1,166 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի մարտի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1,165,579 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 12,696 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 1,143,629 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 9,254 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 1,151,372 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 226,259 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 549,958 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել են 470,646 մլն դրամ, իսկ այլ պարտատոմսերը՝ 79,313 մլն դրամ։ Կոլեկտիվ ներդրումային գործիքները կազմել են 383,614 մլն դրամ։ Սրանք ...
Կարդալ ավելին »