Հասարակություն

ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ հիփոթեքային ծրագրից

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ «Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա դիմելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից։ ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց ...

Կարդալ ավելին »

«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու

«Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: Այդ մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո հրավիրված ասուլիսում: « «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ այդ ...

Կարդալ ավելին »

Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ...

Կարդալ ավելին »

Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Գերազանցության մեդալի հավակնորդ սովորողներն այսօր հանձնել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կենտրոնացված առաջին քննությունը։ Այդ մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հանրակրթական դպրոցներից կենտրոնացված կարգով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել գերզանցության մեդալի 148 հավակնորդ, որոնցից 137-ը մասնակցել է քննությանը: Մեդալի կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների անցկացման նպատակով, համաձայն ՀՀ կրթության, գիտության, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. մեր կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 7-ին ժամը 22:35-ին կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Կարդալ ավելին »

Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև  ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։ Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: ...

Կարդալ ավելին »

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: 

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են մեքենաներ. կա մեկ զոհ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 7-ի ժամը 11:10-ի սահմանում բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչպես ըեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, բախման հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ...

Կարդալ ավելին »
ajax-loader