Հասարակություն

ՀՀ նախագահն ու Վանգ Կունը քննարկվել են սեյսմիկ անվտանգության ոլորտում գործակցության հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ տպավորված է մեր երկրից, ինչպես ...

Կարդալ ավելին »

Ամռանը ԶՖԳ հետ ռազմավարական գործակցության վերանայման խորհրդակցություն կանցկացվի

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես քաղաքականության վրա ...

Կարդալ ավելին »

Հանձնուքում առկա կոշիկների մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ա․-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ Ի․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից  ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը անցկացնում է ուժեղացված ծառայությունն՝ Վերջին զանգի անվտանգության նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր՝ մայիսի 23-ին, իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը հսկում են ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած ...

Կարդալ ավելին »

Բեյրութի ՏԻՄ ընտրություններում հայ թեկնածուները հաջողության են հասել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։ Ինչպես հաղորդեցին Լիբանանում ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից, այս ընտրություններում լիբանանահայ համայնքը ներկայացնող ավանդական կուսակցությունների առաջադրած բոլոր թեկնածուները հասել են հաջողության:  Հատկանշական է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ ...

Կարդալ ավելին »

Ստուգումների թիվը նվազել է 40 տոկոսով, բայց բացահայտվել է 21 տոկոսով ավելի ստվերային շրջանառություն. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունը ոչ միայն պահպանել է իր արդյունավետությունը, այլև դարձել է առավել թիրախային։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կատարվել է 6124 ստուգում և ուսումնասիրություն, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 10138։ «Չնայած ստուգումների և ուսումնասիրությունների քանակի 40 տոկոսով նվազմանը՝ ստվերային շրջանառության ...

Կարդալ ավելին »

Երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՆԳՆ օպերատիվ խմբի կողմից

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 22-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ինչպես հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի ՀՀ մուտքի վիզայի պահանջը

Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը:  Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մայիսի 22–ի նիստում:  Այսպիսով, վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 5 տարում ձեռք կբերի օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ և 2 շարժական կայան

Պետությունն առաջիկա 5 տարում իրականացվելիք մի շարք  միջոցառումների արդյունքում նախատեսում է Հայաստանում ունենալ օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ ու ճշգրիտ տվյալներ:  ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը:  «2024 թվականին մենք երկու դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ: Դրանք Երևանում տեղադրման փուլում են գտնվում: Ըստ ներկայացվող նախագծի՝ առաջիկա 5 տարում մենք Հայաստանում պետք է օդի ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինծառայության առավելագույն տարիք կսահմանվի 32-ը. ժամկետը հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը: Նախագիծը հավանություն ստացավ կառավարության մայիսի 22-ի նիստում:  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն է:  Պատգամավորն առաջարկել էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն ...

Կարդալ ավելին »
ajax-loader